Wednesday, 01 05 2024
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը տեղի են ունեցել ազգի առաջ. հիմա պատասխան տալու ժամանակն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող զարգացումները։ Արդյոք կա՞ հնարավորություն հասնել Մարտի 1-ի ոճրագործության վերջնական բացահայտմանը։

Հույս ունեմ, որ արդարադատություն լինելու է, ես վստահ էի, որ գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու։ Հիմա այդ ժամանակը եկել է ու որևէ խնդիր չեմ տեսնում։ Այդ մարդը, որպես երկրի Գերագույն գլխավոր հրամանատար, իրավունք չուներ բանակը ներգրավել ներքաղաքական զարգացումների մեջ, մենք բոլորս դրա ականատեսն ենք եղել, ու հիմա եկել է պատասխան տալու ժամանակը։

-Կարծում եք՝ առաջիկայում գործով նոր զարգացումների ականատեսը կլինե՞նք, և կլինի՞ վերջնական բացահայտում։

-Իհարկե կբացահայտվի։ Ես միշտ էլ ասել եմ՝ Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը հնարավոր է բացահայտել իշխանափոխությունից հետո։ Երբ Ռոբերտն ասել էր, որ դա «ուչաստկովիի» մակարդակի գործ է՝ չէր սխալվել։ Փաստացի հանցագործություն կատարածները կենդանի էին ու դրա բացահայտումը խնդիր չէր, պարզապես չկար քաղաքական կամք։ Այդ ոճրագործությունները տեղի են ունեցել ամբողջ ազգի, տեսախցիկների աչքի առաջ։ Դա բացահայտված գործ է, մնում է այդ ամենը ամրագրել։

-Բայց մենք տեսնում ենք, որ, մասնավորապես, Մոսկվան ամեն ինչ անում է դա խոչընդոտելու համար, Քոչարյանին շնորհավորելն էլ հենց այդ կոնտեքստում է։

Դա ավելի շատ այլ քաղաքական խնդիրների հետ է կապված։ Իհարկե, Ռուսաստանին դուր չի գալիս, որ մենք դարձել ենք ժողովրդավար երկիր, եթե իրենք Վրաստանում ու Ուկրաինայում կարողացան հեղափոխությունից հետո ապակայունացնել իրավիճակը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա թույլ չտանք։ Մեր՝ իբրև գործընկերները ՀԱՊԿ-ի շրջանակներում շահագրգռված չեն այստեղ ժողովրդավարության հաստատմամբ, նրանց պետք են Ռոբերտի ու Սերժի նմանները, որ գլուխ խոնարհեն իրենց առաջ, ոչ թե իշխանություն, որն ունի ժողովրդի լայն զանգվածի ուժն իր մեջքին ու իսկապես լեգիտիմություն։ Լեգիտիմությունն իրենց համար չարիք է, դրա համար էլ ամեն ինչ անում են սեպ խրելու համար։ Մենք ուժեղ ենք, ու մնում է այս ժամանակն օգտագործենք ու ամրապնդենք մեր բանակը, երկրապահի ու բոլոր կռված տղերքին պետք է կարողանանք հավաքել իրար շուրջ ու այդ ժամանակ վախենալու բան չենք ունենա։ Եթե Ռուսաստանը կուզենա մեզ հետ հավասարը հավասարի նման համագործակցել՝ շատ լավ, եթե ոչ՝ իրենք գիտեն։ Ռոբերտի ու Սերժի ժամանակ մեր երկիրը դարձել էր վասալ։

-Ձեր դաշինքի անելիքները որո՞նք են լինելու առաջիկայում՝ հատկապես Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից հետո ԵԿՄ-ում ի՞նչ անելիքներ կան։

Դատական գործընթացը դեռ շարունակվում է, իրենց կատարածի համար բոլորը պատասխան տալու են։ Մեր դաշինքը իր հստակ դիրքորոշումը միշտ ունեցել է։ Մեր երկրի համար պատերազմը ավարտված չէ, ի դեմս երկրապահի պետք է այնպիսի կուռ միավորում ստեղծենք, որ բոլորն այնտեղ լինեն, պետք է միասնական լինենք։ Բայց չենք ընդունում նախագահի տարբերակը, պետք է համանախագահներ լինեն, որ մի անձի շուրջ ամեն ինչ չկենտրոնանա։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել բոլոր ազատամարտիկներին ու հայ ժողովրդին՝ մաղթելով միասնություն և հաջողություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում