Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Էդմոն Մարուքյանը խախտում է հայկական պառլամենտարիզմի ավանդույթները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյբուքյան էջում նշում է, որ դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդար իրավիճակին վերաբերող հարցը։

«Խոսքը մասնավորապես այն մասին է, որ տարեցտարի թանկանում է անասնակերը, ոլորտում մատուցվող ծառայությունները, կաթնամթերքի մանրածախ գները, մինչդեռ մթերվող կաթի գինը շարունակաբար անկում է ապրում: Կաթ վերամշակող ձեռնարկությունները միանձնյա որոշում ու ընդունում են կաթի մեծածախ մթերման գինը:

Վերջին մեկ տարվա ընթացքում կաթի գինը 200 ՀՀ դրամից հասել է 120-ի։ Եվ սա այն պայմաններում, որ 1 լիտր կաթն առևտրի կետերում 400-440 դրամով է վաճառվում»:

Պատգամավորը գտնում է, որ կաթի մթերման գների նման անկման պայմաններում հնարավոր չէ աճ ապահովել, և ֆերմերները պարզապես ստիպված են կրճատել անասնագլխաքանակը: «Քանի որ ֆերմերների միակ եկամուտը կաթի մթերումից ստացվող գումարն է, վերջիններս չեն կարողանում կաթի մթերման ցածր գների պայմաններում ոտքի կանգնել, և դա առաջ է բերում դժգոհության ու ընդվզման մեծ ալիք»: Պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել կաթի շուկան, պարզելու գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնագրերի կնքման ու այլ ապօրինությունների դեպքերը, որոնց հետևանքով կաթի մթերման գինը շարունակ անկում է ապրում՝ կաթնամթերքի մանրածախ գնի շարունակական աճի պայմաններում:

Սա թերևս առաջին դեպքն է, երբ պատգամավորը նման «հայցադիմումով» հանդես է գալիս համապատասխան մարմնի առաջ, ներկայացնելով հստակ պահանջներ: Մինչ այդ եղել են նման դիմումներ, բայց, որպես կանոն, դրանք հիմնականում եղել են ինտրիգների հետևանք, երբ որոշակի պատգամավորական խմբեր մյուսներին ինչոր բան հասկացնել են ուզել կամ էլ դա արվել է հերթական ընտրությունների նախօրեին, այն նպատակով, որ տվյալ պատգամավորը իր ընտրողների մոտ «դատարկ ձեռքերով չգնա»: Պրն Մարուքյանը կարծես հերթական անգամ պառլամենտական գործունեությունն սկսում է խախտելով տասնամյակներում բյուրեղացած պառալամետարիզմի ավանդույթները: Ինչևէ: Հարցը թեև ուշ է բարձրացված, բայց բոլորովին էլ ոչ ուշացած: Սակայն պատգամավորի խոսքում ընդգծված միակողմանիություն կա, որ, անկեղծ ասած անհասկանալի է: Իսկ ինչո՞ւ միայն կաթ արտադրողները: Ամբողջ գյուղատնտեսությունն է այդ վիճակում: Ահավասիք. «Հայաստանի գյուղատնտեսությունում գործընկերային հարաբերություններ, որպես այդպիսին չկան: Վերամշակողները գյուղացուն իրենց գործընկեր չեն տեսնում: Նրան տեսնում են ավելի ցածր կարգավիճակում, որը պետք է իրենց համար հավելյալ արժեք ստեղծի: Գյուղմթերք արտադրղի նկատմամբ միջավայրի վերաբերմունքն ավելի շատ քամահրական է, ինչը երկրի համար խորքային լուրջ խնդիր է:

Բերքահավաքի ժամանակ ալրաղացները ցորենը մթերում են կգ-ն 100 դրամով: Քանի որ այլընտրանք չկա, գյուղացին ստիպված այդ գնով էլ վաճառում է: 1կգ ցորենն ու 1 կգ հացը համարժեք են: Մինչդեռ 1կգ ցորենը վերջնարդյունքում դառնում է 400-500 դրամանոց 1 կգ հաց: Բոլոր ծախսերը և հարկերը հաշվառած հացի գինը հազիվ կրկնապատկվում է, բայց այն վաճառվում է քառապատիկ-հնգապատիկ թանկ:

Նույն պատկերն է կաթի պարագայում: Վերամշակողները լիտրը 80-120 դրամով մթերում են, չնչին աշխատանք կատարելուց հետո վաճառում 400-420 դրամով: Դա այն դեպքում, երբ կաթը մթերվում է 3.6% յուղայնությամբ, իսկ խանությում վաճառվողը 2.6%-ից էլ ցածր է: Մասնագետներն էլ համոզված են, որ խանութում վաճառվողը անարատ կաթ չէ:

Պետք է մտածել խաղողագործության փրկության ուղղությամբ: Դրա համար անհրաժեշտ է լրջագույնա աշխատել վերամշակողների հետ: Այստեղ լուրջ անելիք ունի ՏՄՊՊՀ-ն: Մեր պայմաններում խաղողը պետք գնվի առնվազն 200 դրամով: Այդ դեպքում միայն գյուղացին կշարունակի տեխնիկական սորտերի խաղող մշակել: Եթե կգ-ից գյուղացուն մնում է 30 դրամ, 20 տոննա բերքի դեպքում անգամ, նրա եկամուտը կազմում է 600 հազար դրամ, որ ամիսների հաշվով կազմում է հազիվ 50 հազար դրամ: Նվազագույն աշխատավարձից ցածր է, որ ոչ թե մեկ անձն է ստանում, այլ ամբողջ ընտանիքը: Այս իրավիճակում ոլորտը չի զարգանալու և տրամաբանական է, որ այգիներ են քանդում: Մյուս կողմից 130 դրամով խաղող գնելով՝ գործարանները գինին մանրածախ վաճառում են 1500-2000-3000 դրամ եւ ավելի գնով։ Թեպետ 1 կգ խաղողից միջինում ստացվում է 700 գ գինու նյութ, հենց այնքան, որքան պետք է 0.7- տոկոսանոց մեկ շշի համար։ Ես հասկանում եմ, որ վերամշակման ծախսեր կան, բայց նման բարձր գին…: Եվ դրանից հետո գործարաններն ասում են, որ խաղողի ինքնարժեը պետք է ավելի ցածր լինի։ Իրոք, այդպես պիտի լինի, բայց դրա համար ինտենսիվ տեխնոլոգիաներ են պետք, մեխանիզացիայի մակարդակը բարձրացնել։ Դրա համար լուրջ ներդրումներ են պետք։ Իսկ հասանելի՞ է դա գյուղացուն։ Գյուղացու և նրա աշխատանքի նկատմամբ պետության վերաբերմունքը չի փոխվում»: Սա արդեն հանրապետության գյուղատնտեսության ամենագիտակ մարդկանցից մեկի, գյուղատնտեսության փոխնախարարի խոսքերն են ոլորտում տիրող իրավիճակի մասին: Իսկ արտադրող-վերամշակող հարաբերությունների վիճակի այս թվարկումը հնարավոր է բավականին երկար շարունակել նաև մյուս գյուղմթերքների առումով: Որ իրավիճակն այս տարի նախորդների համեմատությամբ բացարձակապես չի փոխվել, վստահ եմ, որ հարգելի պատգամավորը կհամաձայնի: Ավելին, եթե գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը բավականին ակտիվ զբաղվում էր գոնե կաթի ուղղությամբ բարձրացված հարցերով, առաջին օրը խոսում, ինչ որ սխալ արտահայտություն էր անում, մեկ-երկու օր անց, հավանաբար մասնագետների հետ հարցը քննարկելուց հետո, նորից հրապարակավ անդրադառնում էր հարցին ավելի կառուցողական մոտեցմամբ, ապա հիմա ոչ միայն վերոնշյալ, ընդհանրապես գյուղատնտեսության հետ կապված բոլոր հարցերում, ինչպես ասում են, քար լռություն է: Այս իրավիճակում պրն Մարուքյանին բավականին բարդ աշխատանք է սպասվում: Որովհետև եթե կաթ վերամշակողները համեմատաբար ավելի համեստ դիրքերում են, ապա գինի, հատկապես կոնյակ արտադրողները շատ ավելի բարձր ու բարդ հարթությունում են, որտեղ փորձել հաշիվներ ճշտելը կարող է հասցնել մինչև Կրեմլ ու դրանից էլ դենը: Այդուհանդերձ, մինչ գործընթացը սկսելը արժե թերևս հստակեցնել, թե կոնկրետ ինչով ավարտվեց հեղափոխությամբ ոգևորված կաթ արտադրողների, խաղողագործների գարնան-ամռան ամիսներին սկսած պայքարը: Մթերման գների 10 դրամով ավելացումով, որ կարող է վաղը նորից իջնել, թե խորքային ինչ որ լուծում, այնուամենայնիվ գնվել է: Այլապես այս ոլորտում գտնվոեղ մտերիմներիցս մեկը, որ ի սկզբանե բավականին ոգևորված էր, վերջերս ոչ իմիջայելոց նկատեց, որ կեղծ խմիչքների առումով այդպես էլ ոչինչ չփոխվեց, գները միայն բարձրացան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում