Ըստ շրջանառվող լուրերի` ծանրամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանն առաջիկայում նշանակվելու է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Սրան զուգահեռ` նա պետք է անդամակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Հիշեցնենք, որ վերջերս Յուրի Վարդանյանը ենթարկվել էր ավտովթարի և առողջական խնդիրներ ուներ: