Wednesday, 08 05 2024
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

Ադրբեջանի շանտաժը Պուտին-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ

Արցախի պաշտպանական բանակը նախօրեին տարածել է հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանը սահմանին որոշակի ռազմամարտավարական սադրանքներ է թույլ տալիս, նաև որոշ հատվածներում՝ հրադադարի խախտման ինտենսիվություն: Պաշտպանության բանակը հայտարարել է, որ առայժմ ձեռնպահ են մնում պատասխան քայլերից, սակայն ադրբեջանական կողմի շարունակելու դեպքում կձեռնարկեն իրավիճակից բխող համարժեք քայլեր: ՊԲ-ն կոչ է արել Ադրբեջանին չանել իրավիճակի սրացման անհեռանկար գործողություններ և պահպանել հրադադարի պայմանավորվածությունը:

Վերջին ամիսներին, մասնավորապես՝ Դուշանբեում Փաշինյան-Ալիև հայտնի զրույցից հետո, սա գործնականում առաջին հայտարարությունն է՝ հատկապես այն պարագայում, երբ կար ժամանակ, որ ՊԲ այդօրինակ հայտարարությունները հնչում էին պարբերաբար, և հանրությունը վարժվել էր դրանց և ընդունում էր սովորականի պես: Ամիսների դադարից հետո այդպիսի հայտարարությունը անշուշտ ոչ սովորական ուշադրություն է գրավում:

Այստեղ կա երկու հանգամանք: Մի քանի օր առաջ փոխվել է Արցախի ռազմական ղեկավարությունը, նշանակվել է թե՛ պաշտպանության նոր նախարար, թե՛ Գլխավոր շտաբի նոր պետ: Երկու նշանակումներն էլ դրական են ընկալվել բանակում ու հանրային շրջանակներում: Արդյո՞ք Ադրբեջանը փորձել է կամ փորձում է Արցախի բանակի նոր ղեկավարությանը, ինչով էլ պայմանավորված է ՊԲ կոչը: Թե՞ այստեղ կա ավելի մեծ մասշտաբ և առնչվում է մյուս հետաքրքիր հանգամանքին:

Արցախի ՊԲ զգուշացումը նախորդում է Մոսկվայում այսօր սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը: Արդյո՞ք Բաքուն հանդիպումից առաջ փորձում է որոշակի սրացում առաջացնել սահմանին՝ Պուտինին հիշեցնելով ինչ-որ բան: Այստեղ հարկ է հիշել, որ Դուշանբեում Փաշինյան-Ալիև զրույցը ըստ էության եղել է Պուտինի միջնորդությամբ, որը այդ զրույցի նախօրեին այցելել էր Բաքու և այնտեղից էր մեկնել Դուշանբե ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին, որի կուլիսներում էլ զրուցել էին Փաշինյանն ու Ալիևը և պայմանավորվել սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Հնարավոր է Ալիևը ինչ-որ բան է հիշեցնում Պուտինին, որպեսզի վերջինս այդ առիթով ճնշում բանեցնի Փաշինյանի վրա: Շանտաժի այդ քաղաքականությունը նոր չէ, Ադրբեջանը դա կիրառում է արդեն տարիներ շարունակ:

Մյուս կողմից՝ սա էլ իր հերթին հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ Ալիևը Դուշանբեից հետո որոշակիորեն դժգոհ է Պուտինից, եթե նրան այդպես փորձում է ինչ-որ բան հիշեցնել: Միևնույն ժամանակ, Ալիևն այդ առումով Պուտինից դժգոհ է 2016-ի ապրիլյան քառօրյայից սկսած, երբ ՌԴ նախագահը հստակ տեսավ, թե ինչ լրջագույն խնդիր կարող է առաջանալ Հայաստանի հանրության հետ հարաբերության առումով, Հայաստանի հետ հարաբերության առումով, եթե Ռուսաստանը փորձի ռեգիոնալ խնդիրների լուծումը տեսնել ադրբեջանական շանտաժը բավարարելու մեջ:

Այդ տեսանկյունից իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլև հակառակը՝ ըստ էության թավշյա հեղափոխության ու լեգիտիմ իշխանության հանգամանքը Ռուսաստանի համար էլ ավելի է մեծացրել ադրբեջանական շանտաժին տեղի տալու դեպքում Ռուսաստանի հայկական ռիսկը:

Այդ տեսանկյունից ՌԴ նախագահը թերևս չպետք է գնա Փաշինյանի հետ այսօր տեղի ունենալիք հանդիպմանն այդ ռիսկը խորացնելուն: Առավել ևս, որ Արցախի ՊԲ հայտարարությունը հուշում է, որ, եթե Բաքուն Պուտինին ինչ-որ բան է հիշեցնում՝ շանտաժի տրամաբանությամբ, ապա Երևանն էլ բաց ու անկեղծ կհիշեցնի ռիսկը, որ Մոսկվան կարող է ունենալ Հայաստանում: Իսկ դա արդեն Կովկասի մեծ ռիսկ է ՌԴ-ի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում