Wednesday, 08 05 2024
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել

Փաշինյանի աջակցությունն Օսիպյանին ու զգուշացումը՝ ՊՊԾ գործի դատավարության ֆոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանում անցնող տարվա ընթացքում սպանությունների վիճակագրության ռեկորդային ցածր ցուցանիշի մասին, որը, ըստ նրա, ամենանվազն է 1990-ից ի վեր: Փաշինյանի այս գրառումը, անշուշտ, լոկ վիճակագրություն չէ, որքան էլ այն իսկապես կարևոր է: Այդ գրառումը, անկասկած, նաև ունի բավականին շոշափելի քաղաքական համատեքստ, նկատի ունենալով հատկապես վերջին շրջանում այն տեղեկատվական մթնոլորտը, որ ստեղծված է ոստիկանության աշխատանքի և, մասնավորապես, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործունեության շուրջ: Եվ այդ մթնոլորտում ակնհայտորեն գերակշռում է դժգոհությունը, անարդյունավետության մասին պնդումները, այդ թվում՝ քրեածին վիճակի վատթարացման հղումներով: Եվ ահա այս ֆոնին վարչապետի վիճակագրությունը ստանում է այդ քաղաքական համատեքստը, որում բավականին նկատելի է աջակցությունը ոստիկանապետին: Վարչապետ Փաշինյանն իր գրառումով ըստ էության պատասխանում է ոստիկանապետ Օսիպյանի հասցեին ուղղված բաց կամ անուղղակի քննադատությանն ու տեղեկատվական որոշակիորեն նկատելի գրոհին:

Իրավիճակը հետաքրքիր էր նաև հետընտրական համատեքստում, հաշվի առնելով այն, որ փաստորեն նոր իրավիճակ է, ամբողջական իշխանափոխություն և իշխանության ամբողջական ձևավորման խնդիր, և այդ առումով, իհարկե, բացառված չէ նաև, որ ոստիկանության հասցեին տեղեկատվական որոշակի ալիքը թելադրված է նաև այլ անձանց կամ խմբերի հավակնություններով՝ հասնել ոստիկանապետի փոփոխության և իրենց համար ցանկալի մարդու նշանակման: Փաշինյանն այդպիսով ցույց է տալիս, որ իր օրակարգում չկա ոստիկանապետի փոփոխության հարց: Մյուս կողմից, այստեղ նաև բավականին նուրբ թելով անցնում է վերջին օրերին սուպերվարչապետության թեմայի շուրջ ակտիվացումը, դարձյալ, այսպես ասած, ընդդիմախոսական տոնայնության գերակայությամբ: Փաստորեն, Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ վարչապետի ենթակայությամբ ոստիկանությունը գործել է շատ արդյունավետ և կարևոր ցուցանիշով արձանագրել նույնիսկ ռեկորդային հաջողություն: Եվ, ի վերջո, գրառման համատեքստում ուշագրավ է այն զգուշացումը, որ վարչապետը հղում է բռնությամբ որևէ քաղաքական կամ անձնային հարց լուծելու փորձ անողներին՝ ասելով, թե դա կարժանանա լրջագույն հակահարվածի և պատասխանատվության: Այստեղ, իհարկե, տողատակերը մի շարք են, հնարավոր հասցեատերերը բազմազան, ընդ որում՝ թե նախկին համակարգ ներկայացնող շրջանակներից, ու թե՛ նաև տարբեր այլ շրջանակներ:

Այդ առումով հատկանշական է, որ հայտարարությունը հնչում է ՊՊԾ գնդի շարունակվող դատավարությանը զուգահեռ, որտեղ, ի դեպ, յուրօրինակ «ներկայացվածություն» ունի նաև ոստիկանապետ Օսիպյանը, որը եղել է զինված խմբի պատանդը ՊՊԾ գնդի գրավման օրերին: Այդ իմաստով էլ, Փաշինյանի անուղղակի աջակցությունը Օսիպյանին ստանում է հատկանշական երանգ՝ ընթացող դատավարության ֆոնին: Ավելին, «Սասնա ծռեր» խմբի պաշտպանությունն է ստանձնել Զարուհի Փոստանջյանը, որն այժմ ներկայանում է փաստաբանի կարգավիճակով, և այսօր հայտարարել է, թե Հայաստանում այսօր էլ շարունակում է լինել ապստամբության անհրաժեշտություն: Խոշոր հաշվով, այս հայտարարությանն առաջինը պետք է արձագանքեր «Սասնա ծռեր» կուսակցությունը, մեկնաբանելով փաստորեն իրենց նոր փաստաբանի հայտարարությունը և կամ մերժելով այն, կամ ստանձնելով քաղաքական պատասխանատվություն դրա համար: Առաջինը, սակայն, ուղղակի, թե անուղղակի, արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ անելով հերթական զգուշացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում