Friday, 12 06 2026
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Ռուսական դիվանագիտությունը գերագնահատում է սեփական հնարավորությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ, Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետազոտական ծրագրի տնօրեն Ալեքսանդր Ռաարը:

– Հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպումից առաջ հնչած լավատեսական հայտարարություններից հետո այն արդյունքը, որն արձանագրվեց բուն հանդիպման օրը, ինչպե՞ս եք գնահատում:

– Այն, որ հանդիպումը կայացել է, արդեն կարևոր է, քանզի ԼՂ հակամարտությունը պետք է լուծել: Այդուամենայնիվ հանդիպումն անարդյունք անցավ, և այն, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը բարկացել է՝ նշանակում է, որ սպասելիքները, որոնք կային այս հանդիպումից, չեն իրականացել: Կարծում եմ՝ Ռուսաստանը մեծ հիասթափություն է ապրել այս հանդիպումից, քանզի արդյունքներ չկան, և հաջորդ հանդիպումներին էլ արդյունք չի լինի, քանզի Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ ունեն, և պետք էլ չէր այս հանդիպումից լուրջ առաջընթաց սպասել: Չնայած հնարավոր է, որ միջնորդները ինչ-որ նոր նրբություններ և համաձայնության պատրաստակամություն են հայտնաբերել, սակայն երբ նախագահները նստել են մեկ սեղանի շուրջ, կրկին պնդել են իրենց հին դիրքորոշումները:

– Ռուս փորձագետները նշում են, թե Կազանի հանդիպումը սպասելի արդյունք չունեցավ, քանզի միջամտել են երրոդ ուժերը: Մասնավորապես կա կարծիք, թե ԱՄՆ- ին ձեռնտու չէ այս հակամարտության լուծումը և վերջին պահին փաստաթղթի ստորագրման ձախողումը Ալիևի կողմից պայմանավորված է եղել ԱՄՆ հետ: Դուք համաձա՞յն եք այս գնահատականին:

– ԱՄՆ-ն էլ է հետաքրքրված ԼՂ հակամարտության կարգավորմամբ, նրանց ինչին է պետք խանգարել այդ բանակցություններին: Կարծում եմ՝ դա կոնսպիրոլոգիա է և չափազանց սուր հայտարարություն է ու չի համապատասխանում իրականությանը: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամերիկացիներն էլ պետք է փորձեն լուծել այս խնդիրը, սակայն բանն այն է, որ կողմերը պատրաստ չեն գնալ որևէ փոխզիջման, անգամ հանրաքվեի հետ կապված շատ խնդիրներ կան, և ոչ մի կերպ հնարավոր չէ որոշել, թե ինչպես է անցկացվելու հանրաքվեն: Այս իրավիճակն այն աստիճան է բարդացել, որ կարելի է ասել, որ սա մի տիպական հակամարտություն է, որը լուծել անհնարին չէ և պետք է սպասել մի իրավիճակի, երբ ինչ-որ մեկը կմտածի մի այնպիսի մոտեցում, որը մինչ այդ չի կիրառվել:

– Այն հանգամանքը, որ Ռուսաստանի սպասելիքները Կազանի հանդիպումից չիրականացան և Մեդվեդևն էլ հրաժարվեց այլևս մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներին, արդյո՞ք չի խոսում այն մասին, որ ռուսական դիվանագիտությունը ձախողվել է:

– Ռուսական դիվանագիտությունը այդքան էլ չի ձախողվել, քանզի միջազգային հանրությունն այդքան էլ մեծ ակնկալիքներ չուներ այս հանդիպումից: Այդուամենայնիվ, կարծում եմ, ռուսական դիվանագիտությունն այժմ չափազանց տարօրինակ փուլ է անցնում՝ կարծում է, թե կարող է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին, թե կարող է պայմանավորվել Քադաֆիի հետ Լիբիայում, փորձում է ինչ-որ դեր խաղալ Մերձավոր Արևելքում: Կարծում եմ՝ հիմնական պրոբլեմն այն է, որ ռուսական դիվանագիտությունը գերագնահատում է սեփական հնարավորությունները: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ ո՛չ Աբխազիան, ո՛չ Հարավային Օսիան ճանաչված չեն Եվրոպայում և Ասիայում: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի կարծիքի հետ այսօր հաշվի չեն նստում այնպես, ինչպես դա արվում էր նախկինում: Այդ ժամանակներն անցել են, և խաղաղարար գործողություններ անցկացնելն այսօր է՛լ ավելի է բարդացել, և եթե ձախողվի մերձդնեստրյան կարգավորման գործընթացը նոր՝ «5+1» ձևաչափով, ապա Մեդվեդևի բոլոր հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը ցանկանում է ստեղծել մեկ մեծ պայմանավորվածություն ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ՝ գրոշի արժեք չեն ունենա: Ռուսաստանի հետ շատ դժվար է պայմանավորվել, և Եվրոպան, իմ կարծիքով, լուրջ չի վերաբերվում Ռուսաստանին, հակառակ դեպքում այս երեք տարիների ընթացքում հստակ պատասխան կտային եվրատլանտյան միասնական կառույց ստեղծելու Մեդվեդևի առաջարկներին: Ցավոք սրտի, պետք է ասել, որ հակահրթիռային պաշտպանության առումով էլ ռուսական դիվանագիտությունը չի հաջողում՝ եղան բարձրագոչ հայտարարություններ, թե միասնական ծրագրեր են իրականացվելու, սակայն Արևմուտքն ամեն ինչ մենակ է անում, և Ռուսաստանը հակառակ որևէ քայլ չի կարողանում անել: Իմ գնահատմամբ, ռուսական դիվանագիտության պրոբլեմն այն է, որ Ռուսաստանը ունի էներգետիկ շատ ուժեղ ներքին քաղաքականություն, սակայն դրանից ենթադրություններ է անում, թե ինքը նաև ազդեցության լծակներ ունի ամբողջ աշխարհում, իսկ դա էներգետիկ համակարգից դուրս ամենևին էլ այդպես չէ:

– Պարոն Ռաար, իսկ կարելի՞ է ենթադրել, որ վերջին զարգացումներից հետո ԼՂ հարցում Ռուսաստանի առաջնային միջնորդի դերը կփոխանցվի մյուս միջնորդներին, ասենք ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային:

– Ֆրանսիացիները, եվրոպացիները, ամերիկացիները այս պահին Լեռնային Ղարաբաղի համար ժամանակ չունեն, քանզի աշխարհի տարբեր կետերում հրդեհներ են տեղի ունենում, ինչպես օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում: Արևմուտքն այսօր ավելի շատ զբաղված է մերձդնեստրյան հակամարտության կարգավորմամբ, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջինիս հետաքրքրում է այնքանով, որ այնտեղ նոր պատերազմ չսկսվի և տարածաշրջանը չապակայունանա, քանզի դա կխանգարի Nabucco-ի շինարարությանը: Չեմ կարծում, որ Արևմուտքն այժմ նոր նախաձեռնություններով հանդես կգա, որպեսզի որոշվի այդ հարցը:

– Մինչ Կազանի հանդիպումը Եվրախորհրդարանում ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն հայտարարեց, որ եթե առաջիկայում հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն չկայացվի, ապա իրենք ստիպված կլինեն կարգավորման նոր «փիլիսոփայություն» մշակել: Պարոն Ռաար, Ձեր գնահատմամբ՝ Կազանի հանդիպումից հետո այդ նոր հայեցակարգը կմշակվի՞ և արդյո՞ք կարելի է ասել, որ Կազանում վերջնականապես թաղվեցին Մադրիդյան սկզբունքները:

– Բանակցությունները շարունակվելու են Մադրիդյան սկզբունքների հիման վրա, քանզի հնարավոր չէ անընդհատ ամեն ինչ փոփոխել:

– Որքա՞ն մեծ եք գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունը:

– Ես չէի ասի, որ այսօր ԼՂ շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է, բայց այդ հեռանկարը պետք է մտահոգի միջազգային հանրությանը, քանզի պատերազմի վտանգն, այդուամենայնիվ, կա: Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ միայն էլիտաների խնդիրն է, այլ նաև սուրբ հարց է հասարակությունների համար, և եթե պատերազմ լինի, ապա այն կլինի շատ արյունալի:

– Իսկ այդ դեպքում կարելի՞ է սպասել, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումները կողմերի վրա կմեծանան:

– Արևմուտքը չի կարող ազդել միայն մեկ կողմի վրա, այն ազդում է երկու կողմի վրա էլ՝ պահանջելով, խնդրելով նստել բանակցային սեղանի շուրջ և պայմանավորվել, բայց Արևմուտքն այստեղ յուրահատուկ առավելություններ չունի, քանզի մի կողմից տարածքային ամբողջականության առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, մյուս կողմից՝ միջազգային իրավունքի նոր տարբերակով ազգերն ունեն ինքնորոշման իրավունք, և Կոսովոյի ճանաչումից հետո Հայաստանն առավել շահավետ դիրքերում է գտնվում: Այնպես որ, այս պահին միջազգային իրավունքը ո՛չ Հայաստանի կողմն է, ո՛չ Ադրբեջանի, սակայն միևնույն ժամանակ՝ ե՛ւ Հայաստանի կողմն է, ե՛ւ Ադրբեջանի: Իսկ այս իրավիճակում Արևմուտքը ոչ մի բան չի կարող անել, քանզի սկզբունքներն են տարբեր ու իրարամերժ, և Արևմուտքն ինքը խճճվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում