Wednesday, 08 05 2024
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին

Ադրբեջանը առայժմ շարունակում է. Երևանի խնդիրը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, թե 2019 թվականը կարող է դրական առաջընթաց բերել արցախյան կարգավորման խնդրում: Այդ մասին հայտարարություններում սովորաբար հղում է արվում Փաշինյան-Ալիև Դուշանբեի հանդիպմանը, նաև Հայաստանում թավշյա հեղափոխությանը: Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարն էլ հաճախ են խոսում այդ մասին: Անկասկած է, որ այստեղ գործ ունենք դիվանագիտական մարտավարության հետ, որ Ադրբեջանը կիրառում է շատ վաղուց՝ տարիներ շարունակ: Բաքուն մշտապես փորձում է իր հռետորաբանությամբ ստեղծել մթնոլորտ, տպավորություն, որ բանակցային գործընթացը շարժվում է Ադրբեջանի օրակարգով: Մյուս կողմից, սակայն, այստեղ դրա հնարավորությունը ընձեռել է հայկական կողմը, այն էլ բանակցային գործընթացի մեկնարկից: Հայկական կողմն է, որ գործնականում ընդունել է ազատագրված տարածքների վերադարձելիությունը, կամ, այլ կերպ ասած՝ դրանց ադրբեջանական «պատկանելիությունը»: Դա էլ բերել է բանակցային համապատասխան մթնոլորտի սկզբնավորման, որտեղ արդեն Բաքվի համար առանձնապես մեծ ջանք չէր պահանջվում զուտ քաղաքական բովանդակության և հռետորաբանության մասով բավականին նկատելի ճնշում գործադրել հայկական դիրքերի վրա: Եվ դա շարունակվում է առ այսօր: Ու այդ տեսանկյունից մենք ներկայումս ունենք մի որոշակի պարադոքսալ պատկեր:

Թավշյա հեղափոխությունից հետո հայկական կողմն ակնհայտորեն ստացել է դիմադրունակության ահռելի պաշար, ըստ այդմ՝ իրավիճակ, մթնոլորտ փոխելու հնարավորություն: Սակայն առայժմ նկատելի է, որ նոր իրադրությունը ավելի շատ կարողանում է իր օգտին ծառայեցնել Բաքուն, քան Երևանը: Սա չի նշանակում, որ իրավիճակը՝ իրական քաղաքականության ռեժիմը Բաքվի օգտին է, սակայն հույժ կարևոր է դուրս գալ Հայաստանի նախկին քառորդ դարի սխալից, ընդ որում՝ գուցե գլխավոր սխալներից մեկից, երբ համարվել է, որ կարևոր չէ հռետորաբանության մակարդակում Բաքվին մանիպուլյացիաներ թույլ չտալը և նախաձեռնությունը վերցնելը, կարևոր է այն, որ այդ հռետորաբանությունը իրականության հետ քիչ կապ ունի, և բանակցային գործընթացում չկան իրական և լուրջ վտանգներ: Սա, իհարկե, ընդհանրական մոտեցման մակարդակում:

Վերջին հաշվով, հռետորաբանությունն ու քաղաքական մթնոլորտը, այդուհանդերձ, ժամանակի ընթացքում առնվազն պերմանենտ, փուլ առ փուլ թողնում են իրենց ազդեցությունը իրական ռեժիմի վրա՝ ստեղծելով արդեն խնդիրներ այն կողմի համար, որը անտեսել է խնդիրը: Շատ կարևոր է, որպեսզի հայկական կողմը օգտագործի իր ներկայիս ուժեղ մեկնարկային դիրքը իրավիճակն այդ առումով փոխելու համար՝ դնելով բանակցային գործընթացում, հռետորաբանության մեջ եղանակ թելադրելու խնդիր: Հասկանալի է, որ երկու տասնամյակի բացթողումը հնարավոր չէ փոխել կարճ ժամանակում, բայց պետք է սկսել գործընթացը և դնել ռազմավարական խնդիր, գնալով դեպի նպատակակետը: Ի վերջո, դա թույլ կտա լուծել նաև շատ ընթացիկ հարցեր: Կասկած չկա, որ արցախյան բանակցային գործընթաց կոչվող իրողությունը ենթակա չէ որևէ էական փոփոխության, և 2019-ի վերաբերյալ հայտարարությունները արդեն նշեցինք, թե ինչ տիրույթից են: Պատճառները բազմաթիվ են, քանի որ բազմազան են ազդեցության տարաբնույթ վեկտորներն ու հանգամանքները: Սակայն այդ իրողությունը իր հետ պետք է բերի ոչ թե ռազմավարական «արխայինության», այլ ռազմավարական «վերանայումների» վարքագիծ, օգտագործելով այդ բազմաբնույթ հանգամանքները և բարձրացնելով դրանց հանդեպ Հայաստանի սուբյեկտությունը: Որովհետև առ այսօր Հայաստանը դրանց հանդեպ եղել է օբյեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում