Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական «Թահրիր» հրապարակում, որն ամբողջ աշխարհում խորհրդանշում է Եգիպտոսի այս տարվա հեղափոխությունը, երեկ կրկին անհանգիստ է եղել: Երիտասարդության երկու խմբերի միջև տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով կան վիրավորներ: Ոստիկանությունը միջամտել է ցույցի անցկացմանը:
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել է հրապարակի մերձակայքում հավաքված մարդկանց: Հավաքվածներն այս տարվա հունվարի վերջին փետրվարի սկզբին Հոսնի Մուբարաքի իշխանության դեմ պայքարի ելած սպանվածների բարեկամներն էին: Բողոքի դուրս եկածները պահանջում էին շուտափույթ դատարան ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը:








































