Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Քաղաքական զարգացումների սթափությունը պահպանելու առումով ամենամեծ ծանրությունը հասնելու է «Լուսավոր Հայաստանին»

ԿԸՀ-ն հրապարակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Սա նախնականից ոչնչով չի տարբերվում ու արդեն ձևավորված պատկերից ոչինչ չփոխեց, ինչը տրամաբանական է: Բոլորովին նոր, արդար և ազատ կամարտահայտման իրավունքի վրա կառուցված ընտրություններ էին, երբ փողն ու ընտրակեղծիքը, թաղային հեղինակություններն ու պետական մամլիչը խաղից դուրս էին: Արդյունքում տարիուկես առաջ ձևված ԱԺ-ի փշրանքները մնացին՝ ի դեմս ԲՀԿ-ի: Վերջին 20 տարիներին քաղաքական դաշտի հիմնական դերակատար ՀՀԿ-ն անգամ 5%-անոց շեմը չհաղթահարեց: Դաշնակցությունը շատ ավելի վատ վիճակում հայտնվեց: Բայց դա անցյալ է, հավելած, որ սրանք բոլորովին էլ ժողովրդի կամարտահայտության արդյունքում չէ, որ գրավել էին քաղաքական դաշտը:

Մինչդեռ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցածը միանշանակ ժողովրդի կամքի հաստատումն էր: Այլ հարց է, որ էյֆորիկ տրամադրություններն ու զարգացումները կարող էին և որոշակիորեն խեղաթյուրեցին իրական տրամադրությունները: Միանշանակ է, որ եթե ընտրությունները տեղի ունենային 2019թ.-ի մայիսին կամ առավել ևս՝ դեկտեմբերին, պատկերը էապես կտարբերվեր այսօրվանից: Բայց դա նորմալ է, և ելնելով միայն սրանից՝ հեռուն գնացող եզրակացություններ անելը ճիշտ չէ: Պարզապես որքան էլ որ ընտրություններն աննախադեպ մաքուր էին, այդուհանդերձ այն հանգամանքը, որ ընդամենը երեք-չորս ամիս առաջ մարզպետ նշանակված անձինք, որ մինչ այդ արենայում ընդհանրապես չկային ու այս ամիսներին էլ աչքի ընկան առավելապես իրենց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով, ստացան 15-20 հազարական ձայն՝ մտորելու տեղիք է տալիս: Իհարկե, դրանում մեծ է էյֆորիայի ազդեցությունը: Հենց միայն այն փաստը, որ Փաշինյանի շրջապատի հեղափոխական գործիչներից ոմանք, որոնց անունները բարձր պաշտոնների հավակնողների թվում են շրջանառվում, հարցազրույցների, դեբատների ժամանակ շատ վատ տպավորություն թողնելով հանդերձ, դարձյալ հավաքեցին մեծաթիվ ձայներ, խոսում է էյֆորիկ տրամադրությունների մասին ու նաև այն մասին, որ այդ ձայները ժողովուրդը տվել է ոչ թե վերջիններիս, այլ Փաշինյանին ու վերջինից էլ պահանջելու է: Այդ առումով «Իմ քայլը» լուրջ անելիքներ ու դրա համար հաշված ամիսներ ունի:

Ցավալի է, բայց ինչպես նշվում էր միշտ, հերթական անգամ փաստվեց, որ մեզանում մարդ կուսակցություններ են. չկա Փաշինյան՝ չկա կուսակցություն: Նույնը ԱԺ անցած «Բարգավաճի» պարագայում. չկա Ծառուկյան՝ չկա կուսակցություն: Բայց այստեղ սկզբունքային տարբերություն կա: Եթե Փաշինյանի դեպքում մարդն է, գաղափարակիրն ու հեղափոխական գործիչը, ապա Ծառուկյանի պարագայում ընդամենը փողն է:

Այս առումով շատ հետաքրքիր ու հաճելի է խորհրդարանական երրորդ ուժի (որ իրականում երկրորդն է ու էապես տարբերվում է երկուսից էլ) գործոնը: Սրա պարագայում միանշանակ չի կարելի պնդել, թե կուսակցությունը պայմանավորված է միայն Էդմոն Մարուքյանով: Սրանցից շատերը, չունենալով մյուս երկու կուսակցությունների առաջատարների փորձը, այդուհանդերձ ինտելեկտուալ առումով և նախընտրական գործընթացների օրերին իրենց դրսևորած որակներով համեմատության մեջ թերևս ամենալավ տպավորությունը թողեցին, նույնիսկ այն դեպքում, երբ մասնագետների գնահատականներով՝ այս կուսակցությունը թույլ դիրքերից հանդես եկավ, կարող էր իր քարոզչությունն ու արշավը շատ ավելի լավ կազմակերպել: Հատկապես, որ մրցավազքի մեջ մտած մյուս բոլոր կուսակցությունները, համարելով, որ Փաշինյանին ու իր կուսակցությանը քննադատություն հնչեցնելն անիմաստ է, մի մասը՝ զուտ ենթագիտակցորեն, մի մասը հստակ հաշվարկով սլաքներն ուղղել էին հենց «Լուսավորին»:

Այդուհանդերձ, վիճակագրությունը հետաքրքիր պատկեր է ստեղծում, ինչը պետք է մտորելու տեղիք տա «Լուսավորի» լիդերներին: Նաև՝ Փաշինյանին, բայց՝ տարբեր առումներով: Այս կուսակցությունը հայտնվել էր «յուրայինների մեջ էլ, օտարների մեջ էլ՝ օտար» կարգավիճակում, երբ թիրախավորված ոչ թե քննադատում, այլ հարվածում էին ոչ միայն ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, «Սասնա ծռերը», այլ նաև «Իմ քայլը»: Վերջինիս դեպքում մոտեցումը մի քիչ անհասկանալի էր: Ինչևէ, այդքանով հանդերձ՝ Երևանի բոլոր 4 ընտրատարածքներում կուսակցությունը հավաքել է կայուն՝ 7.3-ից 8%-ի միջակայքում քվեներ: Բոլոր ընտրատարածքներում արձանագրված վիճակագրական կայուն պատկերը փաստում է կայուն, գիտակից ընտրազանգվածի մասին: Սրանք քվեներ են, որ հեռու են էյֆորիայից, որովհետև նախընտրական քարոզչության օրերին կուսակցությունը խոսում էր հիմնականում ընդդիմություն լինելու մասին, իհարկե՝ կառուցողական: Հետևաբար մարդկանց այն հատվածը, որ զզվել էր նախկիններից ու հեղափոխական էյֆորիայով էլ տարված չէր, իրավիճակը գնահատում էր ռեալ դիրքերից՝ քաղաքական դաշտում ամենահավասարակշռված խաղացող տեսնելով «Լուսավորին» ու նախապատվությունն էլ տալով նրան: Դա՝ մայրաքաղաքում:

Բայց պարզվում է, որ այս կուսակցության ստացած ձայների առումով պատկերը գրեթե նույնն է նաև մարզերում: Ավելին՝ Արմավիրում, Լոռիում, Շիրակում կուսակցությունը հավաքել է ավելի քան 8% ձայն: Ամենաքիչը հավաքել է երկու մարզերում, որտեղ անցած ընտրություններում ՀՀԿ-ի ներկայացուցիչները հավաքել էին ամենաշատ ձայները՝ Արարատում և Տավուշում: Կարելի է մտածել, որ այդ համընկնումը պատահականություն է, բայց պատահական ոչինչ չի լինում: Պատահականություն չէ նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում ներկայացված ուժերից «Իմ քայլը», որ իշխողն է, հեղափոխության տրամաբանության համաձայն՝ մշտական հարվածի տակ է լինելու հեղափոխության արդյունքներից օգտվել ցանկացող հայտնի պոստուլատի սրիկաների կողմից, դրանով իսկ վերջինիս ծանրագույն փորձություններ են սպասում. ԲՀԿ-ն գաղափարական ու սկզբունքային հենք չունեցող մի նախագիծ է, որի պիտանելիության ժամկետը կարծես ավարտված է, և սրանից արդյունավետ, կառուցողական ինչ-որ բան սպասելը միամտություն կլինի: Հետևաբար առաջիկայում քաղաքական զարգացումների սթափությունը պահպանելու առումով ամենամեծ ծանրության բաժինն ընկնելու է հենց «Լուսավոր Հայաստան»-ի վրա, որը պետք է պատրաստ լինի դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում