ԱՄՆ պետքարտուղարությունը Twitter-ի իր էջում զգուշացրել է տոների ժամանակ Բարսելոնայում հնարավոր ահաբեկչությունների մասին:
«Առավելագույն զգուշավորություն ցուցաբերե՛ք Բարսելոնայի Ռամբլա շրջանի տրանսպորտային միջոցների տեղաշարժի գոտիներում»,-ասվում է հաղորդագրությունում:
Գերտեսչությունում նաև նշել են, որ ահաբեկիչները կարող են հարձակվել «գործնականում առանց զգուշացման»:









































