Ինդոնեզիայում շաբաթ գիշերը տեղի ունեցած ցունամիի հետևանքով զոհվել է 168 մարդ, մոտ 745-ը տուժել է: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի Տարերային աղետների կանխարգելման հարցերով գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոխոն:

«Տեղի ժամանակով ժամը 13,00-ի դրությամբ՝ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 168 մարդ»,- նրա խոսքերն է մեջբերում Detik նորությունների պորտալը: Հաղորդվում է նաև, որ 30 մարդ համարվում է անհետ կորած:

Ցունամին գրանցվել է շաբաթ գիշերը Զոնդյան նեղուցում, որը բաժանում է Յավա և Սումատրա կղզիները: Ուժեղ ալիքը կարող էր առաջանալ Անակ-Կրակատաու հրաբխի՝ վերջերս տեղի ունեցած ժայթքումից:















































