Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախաամանորյա խնջույքին իր հեղինակած երգը կատարել է երեք լեզուներով: Ելույթի տեսաձայնագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Իր նոր երգը պետության ղեկավարը երգել է անգլերեն, գերմաներեն և թուրքմեներեն, ինչպես նաև այն նվագակցել է դաշնամուրով: Նախագահի հետ ելույթ է ունեցել երաժշտության հեղինակ նրա թոռը՝ Կերիմգուլին:
Սա Բերդիմուհամեդովի առաջին երաժշտական ստեղծագործությունը չէ. նա հաճախ է գրում երգեր և սիրում է վերափոխել ուրիշները: Հուլիսին Թուրքմենստանի նախագահը թոռան հետ ռեփ է կարդացել երկրում սպորտի զարգացման մասին:








































