Ամերիկացի դերասան և ռուս-ամերիկյան մարդասիրական կապերի ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնակատար Սթիվեն Սիգալը բռնաբարության մեջ չի մեղադրվի, հաղորդում է TMZ-ը:
Պորտալի տվյալներով՝ դերասանին պաշտոնական մեղադրանք չեն առաջադրի 2002-ին բռնաբարության միջադեպի հետ կապված: Լոս Անջելեսի շրջանային դատախազությունում հայտնել են, որ տվյալ գործի վաղեմության ժամկետը սպառվել է:
Նշվում է, որ Սիգալին նաև 90-ականներին տեղի ունեցած բռնաբարության մեջ են մեղադրել:







































