Monday, 15 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շատ պատահական մարդիկ են հայտնվել խորհրդարանում․ առաջնահերթ պետք է փոխել ԸՕ-ն, «Կուսակցությունների մասին» օրենքը

Քաղաքական շատ ուժեր թեև հրաժարվեցին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն խոստանում են արտախորհրդարանական պայքարով զսպաշապիկ լինել իշխանություններին։ «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա երկու ամիսների ընթացքում համագումար կհրավիրի, որտեղ կորոշվի կուսակցության տեղը քաղաքական կյանքում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը։ Հարցին՝ որքանո՞վ են հեռանկարային խորհրդարանական կառավարմամբ երկրում արտախորհրդարանական զարգացումները, Սուսաննա Մուրադյանը նշեց․ «Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ խորհրդարանական կառավարումը ձևավորվել է ռեյտինգային կոչված այն ընտրակարգով, որին մենք դեմ էինք, ապա արտախորհրդարանական ուժերը իսկապես դեռ գործ ունեն անելու։ Ընդհանրապես մենք դեռ չգիտենք, թե ինչ ճանապարհով է գնալու խորհրդարանը»։ Իսկ թե «Ժառանգությունը» արտախորհրդարանական ընդդիմություն կլինի, թե կառուցողական, այլ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու հնարավորություն կունենա, թե ոչ, դարձյալ կուսակցության համագումարը կորոշի։

«Մեր համագումարը դեռ տեղի չի ունեցել, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ ես հիմա լավ չեմ հասկանում՝ ում դեմ ենք պայքարում։ Իմ կարծիքով՝ մենք հեղափոխության մեջ էինք և հետն էինք։ Խորհրդարանը նոր է ձևավորվել, և մենք դեռ չգիտենք՝ այնտեղ ընդդիմություն կա՞, թե՞ չկա, լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Որպես «Ժառանգության» ներկայացուցիչ և փոխնախագահ, կարծում եմ՝ գործ կա անելու հատկապես ընտրակարգի հետ կապված, որովհետև այս ընտրակարգով չպետք է ձևավորվեր մեր խորհրդարանը։ Դրան մենք դեմ էինք և հատկապես դրա համար մենք չմասնակցեցինք և այնտեղ հնարավոր է, որ լինեինք»,-ասաց նա։

Ըստ նրա՝ խորհրդարանի առաջնահերթությունը պետք է լինի Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները և սահմանադիր մի քանի օրենքների ընդունումը։

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստվում են արտախորհրդարանական հնարավոր զարգացումներին և այդպիսի հնարավորություն կա, որովհետև ինչ էլ լինի, իշխանությունը պետք է ունենա հասարակության և քաղաքական ուժերի վերահսկողությունը: Առանց դրա, նա համոզված է, որ որևէ իշխանություն չի հաջողելու։

«Մենք ուզում ենք, որ այս իշխանությունները հաջողեն: Մեզ համար դա կարևոր է, քանի որ մեր պետության, առաջին հերթին մեր անվտանգության մասին է խոսքը: Եթե չհաջողեն, ապա մենք շատ ծանր վիճակում կհայտնվենք: Այդ սկզբունքից ելնելով՝ մենք փորձելու ենք համախմբել այդ ուժերին միասնական գործողություններ իրականացնելու համար։ Այսօրվա դրությամբ շատ պատահական մարդիկ են հայտնվել խորհրդարանում, որ որևէ կարծիք կազմելն անհնար է: Պետք է տեսնել, թե ինչ են այդ մարդիկ իրենցից ներկայացնում»,- ասաց նա:

Արամ Սարգսյանի խոսքերով՝ ազգային պետական անվտանգության տեսանկյունից բոլոր հարցերը՝ ներառյալ, իհարկե, Արցախը, պետք է հասարակության ամբողջական վերահսկողության տակ լինեն, որովհետև այստեղ որևէ խաթարում վտանգավոր է լինելու բոլորիս համար։ Բացի դրանից՝ նրանք պայքարելու են սահմանադրական փոփոխությունների համար։ Արամ Սարգսյանի խոսքերով՝ սա բացարձակ կեղծիքներով ընդունված Սահմանադրություն է և չի արտահայտում մեր ժողովրդի կամքը:

«Հիմա մենք տեսնում ենք այն Սահմանադրության հետևանքները, որոնք արտահայտվեցին նրանով, որ փորձառու կուսակցությունները ընդհանրապես չմասնակցեցին ընտրություններին: Մենք հայտարարեցինք, որ նոր խորհրդարանը պետք է փոխի Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» օրենքը, և սահմանադրական այնպիսի բարեփոխումներ անի, որ եթե պետք է ամբողջ Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, դա արդեն քննարկվելիք հարց է: Հիմա այս երեք հիմնարար հարցերը պետք է կարգավորվեն»,- ասաց նա:

ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով արտախորհրդարանական պայքարին, նշեց, որ շարունակում է ակտուալ մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը, և եթե արտախորհրդարանական ուժերն այս հարցի շուրջ համախմբվեն, գործընթաց կլինի․

«Բոլոր նրանք, ովքեր չէին գնում մինչև ընտրություններ միավորվելու, ավելի շուտ աթոռակռիվ տալու էին գնում, և դա ապացուցվեց»,- ասաց Գագիկ Սարուխանյանը։

Սահմանադրությունը այն կիզակետն է, որի միջոցով երկիրը կգա իր տեղը, այսինքն՝ իրականում ժողովուրդը կլինի տերը։ «Նիկոլ Փաշինյանին մենք առաջարկում էինք փոփոխել Սահմանադրությունը և երկու տարով գնանք ընտրության, և ինչն էր պատճառը, որ Սերժ Սարգսյանի փոխած Սահմանադրությունը հինգ տարով ինքն իր վրա վերցրեց»,- ասաց Գագիկ Սարուխանյանը։ Այս պահին, նրա խոսքերով, պայքարի անհրաժեշտությունն էլ ավելի է կարևորվում, քանի որ ազգի գլխին սև ամպերն էլ ավելի շատ են կուտակվում․

«Ադրբեջանին վաճառված ռուսական զենքերով, և Բելառուսն էլ է արդեն ասում՝ ինչու նրան կարելի է, ինչու չի կարելի հայ զավակների արյան հաշվին փող վաստակել, այնինչ՝ երկու բռնապետությունները՝ Ռուսաստանը և Բելառուսը, խախտելով պարտավորությունները, զենք են վաճառում Ադրբեջանին»,- ասաց նա։

Այս բոլոր խնդիրների լուծման համար, Գագիկ Սարուխանյանի պնդմամբ, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, պարզապես հարկավոր է քննարկումներ կազմակերպել։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում