Monday, 15 06 2026
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել

«Կապիտալ». Նոր հակամարտությունը կարող է Ադրբեջանով և Հայաստանով չսահմանափակվել

«Կապիտալ»-ը զրուցել է փորձագետ, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Շիթսի հետ։ Մեկնաբանելով Մոսկվայի ակտիվությունը վերջին 3 տարում եռանախագահների հանդիպումներում՝ Լոուրենս Շիթսն ասել է. «Ռուսաստանը մեծ ակտիվություն է ցուցաբերում, սակայն զարգացումներն առայժմ չեն ընթանում այնպես, ինչպես մենք սպասում էինք: Ըստ իս` Ռուսաստանը կպահպանի իր ակտիվությունը` համարելով, որ դա բխում է իր իսկ շահերից: Այդպես են կարծում այնպիսի մարդիկ, ինչպիսին է նախագահ Մեդվեդևը: Նրանք հասկանում են, որ Ռուսաստանի համար շահեկան չէ նոր պատերազմի օջախ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը կհանգեցնի Ռուսաստանի ամբողջական ներգրավմանը: Ռուսաստանն այսօր ավելի ակտիվ է բանակցային գործընթացում քան երբևէ, և պետք է նշել, որ Ռուսաստանին այնուամենայնիվ հաջողվեց «ի մի բերել» երկու նախագահներին և բանակցային գործընթաց սկսել նրանց միջև»:

Մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների ուղերձները, հատկապես Բարաք Օբամայի հեռախոսազանգերը Սարգսյանին և Ալիևին, Լ. Շիթսն ասել է. «Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը համարժեք հայտարարություններ են արել: Կարծում եմ` այդ հայտարարություններն արտահայտում են այն աշխատանքը, որը թափվել է բանակցային գործընթացի վրա` ընդգծելով այն հանգամանքը, որ արդեն 19 տարի է, ինչ չկա որևէ շոշափելի արդյունք: Աշխարհում կան տարբեր այլ հակամարտություններ, և կարծում եմ` Վաշինգտոնում, Եվրոպայում և Մոսկվայում կա անհանգստություն` կապված նոր հակամարտության և դրա ազդեցության հետ. դժվար թե այն սահմանափակվի միայն Հայաստանով և Ադրբեջանով: Այն կարող է տարածվել և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի վրա: Կարծում եմ` սա է, որ նախագահներն աշխատում էին արտահայտել:

Թե հակամարտության կարգավորման հիմնական դերակատարը դառնալու դեպքում ինչպիսին կլինի Ռուսաստանի օգուտը, փորձագետը նկատել է. «Ռուսաստանը ձգտում է լավ հարաբերություններ պահպանել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, թեև վերջինս Ռուսաստանի պաշտոնական դաշնակից չի հանդիսանում: Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում հանդիսանում է Ռուսաստանի գործընկերը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն նաև ֆորմալ ռազմական կապեր` առնվազն թղթի վրա: Ամեն դեպքում, առկա է հասկացողություն, որ պատերազմը Ռուսաստանի շահերից չի բխում»: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության թեժացման դեպքում Ռուսաստանի պարտավորություններից՝ փորձագետը ասել է, որ Ռուսաստանի պարտավորությունները կախված են այն բանից, թե ինչպես ընթերցել զանազան ռուս-հայկական արձանագրությունները, հայտարարություններն ու համաձայնագրերը. «Ֆորմալ առումով, ինչպես հասկանում ենք, ցանկացած ռազմական գործողություն, որը կներառի Հայաստանը, այսինքն` ցանկացած գործողություն, որը կծավալվի հայկական հողի վրա, ի կատար կածի ՀԱՊԿ-ի մեխանիզմը, որի ներքո Ռուսաստանը պարտավորված կլինի ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին: Սակայն տարբեր կողմեր տարբեր հետևություններ են անում առ այն, թե որքանով դա կվերաբերի Լեռնային Ղարաբաղին»։

Իր կանխատեսումներում փորձագետը կարծիք է հայտնել, որ Մինսկի գործընթացն իրեն չի սպառել. «Հույս ունենանք, որ երբեմն բանակցությունները կարող են ընթանալ պաշտոնական շրջանակից դուրս, երբ նախագահները կարող են պարզապես նստել և զրուցել: Հույս ունեմ` գալիք շաբաթներին և ամիսներին կողմերը կտեսնեն փոխզիջման իմաստնությունը: Հայ-ադրբեջանական բարձրաստիճան հանդիպումները կշարունակվեն, որից հետո մենք կգտնենք փոխզիջման կամ համաձայնության տարբերակ: Եթե դա չպատահի, ապա մենք ականատես կլինենք աճող լարվածության, ռազմատենչ հայտարարությունների և սպառնալիքների: Սառեցված իրավիճակը ոչ ոքի ձեռնտու չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում