«Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունները պետք է պատժվեն կամ քննվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի սպանության կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ հենց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագրի ուժով այդ տղայի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից. «Ստացվում է, որ ՀՀ տարածքում, որտեղ գործում է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան, ՌԴ Սահմանադրությունն ավելի գերակա է, քան ՀՀ օրենսդրությունը»:
Նորայր Նորիկյանը հիշեցրեց, որ այսպիսի ողբալի և ստորացուցիչ վիճակի մենք հանդիպեցինք նաև Պերմյակովի դեպքում. «Ցավոք, ՀՀ իշխանությունները վերջին 3 տարիներին չեն ձեռնարկել համապատասխան քայլեր, հետևություններ՝ այդ համաձայնագրում համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար, որպեսզի մենք այլևս խուսափեինք այսպիսի դեպքերից»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































