«Մեդիա կենտրոնը» կազմակերպել է քննարկում՝ «Սոցիալական քաղաքականություն. Աղքատությո՞ւն, թե՞ արդարություն՝ ինչ ճանապարհ կընտրի Հայաստանը» թեմայով:
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ՝ այս հարցում նկատելի է ոչ հստակություն. «Այնքան էլ պարզ չէ, թե գաղափարական ինչ հենք է ընկած սոցիալական քաղաքականության հիմքում»:
Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ հակասություն է տեսնում. «Մի կողմից՝ այն վերաբերում է մարդկանց մեջ աշխատելու ցանկության և կարողությունների զարգացմանը, մյուս կողմից՝ կա դրան գաղափարական տեսանկյունից հակասող բաղադրիչ, որը վերաբերում է նրան, որ նա աղքատներին մեղադրում է հենց իրենց աղքատության մեջ»:
Աղասի Թադևոսյանի խոսքով՝ կառավարությունը առանց տեսլական ունենալու, թե տվյալ ոլորտը ինչ ուղղությամբ են զարգացնելու, անում է քայլեր ու ինչ-որ հայտարարություններ, որոնք բնական է, որ մարդկանց քննադատությանն են արժանանաում:
«Տարբեր հոգեբանական խնդիրներ ունեն այդ մարդիկ. նրանք կորցրել են նպատակներ սահմանելու ունակությունը»,- նկատեց մշակութային մարդաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































