Թուրքիան ծրագրում է օգտագործել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ Թեհրանի հետ սեփական կապերը զարգացնելու համար: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկարայում թուրք-իրանական բիզնես ֆորումի շրջանակում իր ելույթի ժամանակ, որին ներկա է եղել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ ոք չպետք է կարծի, որ պատժամիջոցների պատճառով մենք վերջ կդնենք Իրանի հետ մեր տնտեսական և առևտրային համագործակցությանը: Ես հավատում եմ, որ մեզ կհաջողվի ամերիկյան պատժամիջոցները մեր հարաբերությունների զարգացման հնարավորության վերածել»,-ասել է Էրդողանը:
Ռուհանիի հետ բանակցությունների արդյունքում նա նշել է, որ Անկարան մտադիր չէ միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին:










































