«Որևիցե երկրում երբևէ չի եղել բժիշկ՝ առանց ուսուցչի, բժշկությունն այնպիսի մասնագիտություն է, որի դեպքում ուսուցչի դերակատարումն անկյունաքարային է և սյուն է բժշկի ձևավորման հարցում»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, վիրաբույժ Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ բժշկի համար ամենահաճելի պահը սպիտակ խալաթ հագնելն է: «Բժիշկը պետք է իր արածի և ասածի համար պատասխանատվություն կրի»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Ա. Մուրադյանի կարծիքով՝ բժշկության ոլորտում, մասնավորապես մասնագետների պատրաստման դաշտում անընդհատ բարեփոխումների կարիք կա՝ ժամանակի պահանջներին համահունչ: «Այսօր մեր բժշկական համալսարանը միջազգայնացման գործընթաց է անցնում, մեզ մոտ ամեն 4-րդ ուսանող արտերկրից է ժամանել՝ Հայաստանն ընտրելով որպես իր համար կրթական բազա ապահովող և հեռանկար հարթող երկիր: Սա նշանակում է, որ բժշկական համալսարանի որակական ցուցանիշները զարգանում են»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
Մանրամասն՝ տեսանյութում:







































