Դերասան Ռիչարդ Մեդենը, ով «Գահերի խաղը» սերիալում խաղացել է Ռոբ Ստարկի դերը, կանխատեսել է սերիալի ավարտը։ Նախագծի նախկին մասնակցի խոսքով՝ արդյունքում կարող են մնալ միայն վիշապները՝ գրում է Esquire-ը։
«Ես կարծում եմ, որ արդյունքում կմնան 3 թռչող վիշապները, իսկ մնացած բոլորը կմահանան։ Այդպես իրոք կարող է լինել»,- նշել է նա։

Մեդենը նաև ընդգծել է, որ իր համար շատ հետաքրքիր է հետևել սերիալի իրադարձություններին այն ժամանակից ի վեր, երբ նա լքել է նախագիծը։









































