Ամերիկյան Նևադա նահանգի իշխանությունները հաստատել են մի օրինագիծ, որով թույլատրվում է համակարգչի կողմից կառավարվող տրանսպորտային միջոցների շահագործումը: Այսինքն՝ առանց վարորդի մեքենաներն այլևս հանգիստ կարող են շրջել Նևադա նահանգի փողոցներում:
Վերջին շրջանում ռոբոտների կողմից կառավարվող մեքենաների ստեղծման գործում մեծ առաջընթաց է գրանցել Google-ը: 2010 թ. ընկերությունը հայտարարեց մեքենայի հաջող թեստավորման մասին. առանց մարդու կողմից կառավարվելու այն անցել է 250 մետր:
Անցած շաբաթ Volkswagen-ը ներկայացրել է իր կիսաավտոմատ Temporary Auto Pilot մեքենան: Այն ի վիճակի է առանց մարդու միջամտության տարածություն պահել դիմացի մեքենայից, բացել մինչև 130 կմ/ժ արագություն, դուրս չգալ երթևեկելի մասից: