NASA-ի նախկին ինժեներ Մարկ Ռոբերը տների մուտքի մոտ դրվող ծանրոցները առևանգողներից վրեժ լուծելու յուրահատուկ միջոց է գտել։ Այդ մասին նա պատմել է իր YouTube-յան ալիքում։
Նրա խոսքով՝ չարագործներին պատժելու համար նա փայլերից պատրաստված ռումբ է դրել Apple HomePod-ի տուփի մեջ։ Բացի դրանից զինել է այն 4 սմարտֆոնով։ Տուփը բացելիս հեռախոսները սկսել են տեսագրել ավտոմատ ռեժիմով։ Իսկ տեսանյութը պահպանվել է ամպային պահեստում։

Դետալերը գտնելու համար Ռոբերը սարքը զինել է GPS սարքավորումներով։
Տարօրինակ գյուտի հեղինակը հուշում է տվել գողերին՝ 90-ականներին հայտնի «Տանը միայնակ» ֆիլմի օրինակով։ Որպես ուղարկողի նա նշել է Քևին Մակքալիստեր անունը, իսկ ստացողները եղել են այդ ֆիլմի չարագործների անուններով՝ Հարին և Մարվան, որոնց փոքրիկ տղան անընդհատ պատժում էր։










































