Չինաստանում բացվել է այգու գեղեցիկ տեսարանով հինգաստղանի հասարակական զուգարան: Այս մասին հաղորդում է bigpicture-ը:
150 քառակուսի մետր տարածքով զուգարանն աչքի է ընկնում էլեգանտ դիզայնով և ինտերիերի համար օգտագործված բարձրորակ նյութերով: Օրինակ, հատակը ծածկված է մարմարով, իսկ փայտյա դռները լաքապատ են: Կա նաև ջերմասիճանը շուրջօրյա կարգավորող համակարգ, որը ամբողջ տարվա ընթացքում ապահովում է ըստ Ցելսիուսի 26 աստիճան ջերմություն: Զուգարանի պատերից մեկը ապակուց է, որը թույլ է տալիս այցելուներին հիանալ սաղարթախիտ պուրակով:

Նշվում է, որ ապակին թափանցիկ է միայն ներսից, իսկ դրսից այն նման է հայելու: Գեղեցիկ տեսարանից բացի դիզայներական այս լուծումը հնարավորություն է տալիս ավելի երկար օգտվել ցերեկային լույսից, ինչը քաղաքային իշխանություններին թույլ է տալիս էլեկտրաէներգիա խնայել:
















































