Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրվող 15 անձինք դատապարտվել են 30 տարվա ազատազրկման։ Ընդ որում, նրանցից մեկը ստացել է առավելագույն պատժաչափ՝ ցմահ ազատազրկում։
Այդպիսի վճիռ է կայացրել Թբիլիսիի քաղաքային դատարանը։ Այդ 15 անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության ստեղծման, ղեկավարման և դրա գործողություններին մասնակցելու, այդ թվում նաև խմբային ահաբեկչական գործողությունների, ապօրինի զենք և պայթուցիկ նյութեր պահելու մեջ։
Նշվում է, որ այդ 15 անձանցից միայն 12-ն են ձերբակալված, իսկ մնացած 3-ը դեռ թաքնվում են Աբխազիայում։