Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բնութագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեկական բառով։ Այդ մասին հայտնում է CTV News-ը։
Ինչպես նշվում է, վարչապետին առաջարկել են մասնակցել բլից-հարցմանը, որի ընթացքում նա պետք է կարճ պատասխաններ տար իրեն տրվող հարցերին։
Ռուսաստանի առաջնորդին Թրյուդոն անվանել է «խնդրահարույց», իսկ ԱՄՆ նախագահին բնութագրել է որպես «անկանխատեսելի»։











































