Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N78-Ն որոշման 8-րդ գլխի 2-րդ կետով նախատեսված «Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարության կազմակերպում» ծրագրային միջոցառման իրականացման նպատակով:
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ: Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում (տե՛ս ներքևում): Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 6-րդ հարկ, 607 սենյակ, մրցութային հանձնաժողովի քարտուղար Ս. Ասլիզադյանին։ Հեռ. 597 – 156: