Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը, հաղորդում է Ռիա Նովոստին:
Նշվում է, որ այդ քննարկումը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Չավուշօղլուն շեշտել է, որ թուրքական կողմը շահագրգռված է կոնկրետ քայլերով:
Ավելի վաղ, ԱՄՆ-ը Թուրքիային է արտահանձնել Գյուլենի հիմնադրամի ղեկավարին: