Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) 3D տեխնոլոգիայի օգնությամբ վերստեղծել են ժամանակակից Բոլիվիայի տարածքում Տիուանակու քաղաքակրթության ներկայացուցիչների կառուցած շինությունը:
Խոսքը Բոլիվիայում գտնվող հանրահայտ Արևի դարպասի մասին է, որը գտնվում է ծովի մակարդակից 3800 մ բարձրության վրա:

Համարվում է, որ այն եղել է հսակայական տաճարական համալիրի մի մասը։ Տաճարը ծաղկում է ապրել դեռևս ինկերի կայսրության ստեղծումից առաջ:
3D տպիչով տպագրվել է 157 բլոկ, որոնցից 140-ը հնադարյան բազալտե սալիկների, իսկ 17-ը ավազաքարե սալիկների կրկնօրինակներն են։








































