Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները ստեղծել են դեղերի մատակարարման և դանդաղ լուծման հաբեր՝ հաղորդում է Telegraph-ը:
3D տպիչով տպված փոքրիկ «թվային հաբը» կառավարվում է Bluetooth-ի միջոցով, ինչը թույլ է տալիս վերահսկելու առանձնացվող դեղաչափը:
Կուլ տալուց հետո սարքը բացում է «ձեռքերը» և ստամոքսում մնում 36 օր: Այնուհետև այն քայքայվում է և դուրս գալիս օրգանիզմից:
Աշխատելիս թվային դեղահաբը ոչ միայն աստիճանաբար է արձակում դեղը, այլև հավաքում է տվյալներ մարմնի վիճակի մասին: Դրանք փոխանցվում են սմարթֆոնին՝ թույլ տալով բժիշկներին կարգավորել բուժումը: Օրինակ՝ եթե սենսորները հայտնաբերեն մանրէածին վարակ կամ ալերգիկ ռեակցիա, ապա սարքը կսկսի համապատասխանաբար հակաբիոտիկներ արձակել:
Հաբի կլինիկական փորձարկումները կսկսվեն երկու տարվա ընթացքում։









































