Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Պուտինը Քոչարյանի մեջ տեսնում է իրեն, Փաշինյանի կերպարում՝ իր դահիճին

Հայաստանում ամենաքննարկվող թեման դարձել է՝ Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինի շնորհավորել-չշնորհավորելու ինտրիգը։ Այն նույնիսկ դուրս է եկել քաղաքական դիսկուրսի շրջանակներից ու դարձել է, այսպես ասած, մարզական հետաքրքրության կամ խաղադրույքի թեմա։ Նման վիճակը որոշակիորեն բնորոշ է մեր ազգային խառնվածքին։ Յուրաքանչյուր Ապրիլի 24-ից առաջ մենք մարզական հետաքրքրությամբ սպասում ենք, թե արդյո՞ք այս անգամ ԱՄՆ նախագահը կարտասանի «Ցեղասպանություն» բառը։

Ընդ որում՝ արդեն վաղուց չենք նկատում, թե Հայաստանն ու հայությունն ինչ կշահեն, եթե Սպիտակ տան ղեկավարն արտասանի այդ բառը ու չենք էլ նկատում, որ ամեիկյան իրար հաջորդող վարչակազմերը Երևանին, ըստ էության, առաջարկել են այն օրակարգը, որը կարող է նպաստել Հայաստանի տարածաշրջանային կշռի մեծացմանը։ Այլ խոսքով՝ սովոր չենք քաղաքական տեքստերի ու դրանց բովանդակությունների․ մեզ ավելի հաճո են կարգախոսները, որոնք աշխարհում կամաց-կամաց կորցնում են իրենց ակտուալությունը։

Իհարկե, Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձի թեման մի փոքր այլ ժանրից է, որովհետև ոչ այնքան պատմական անցյալին է վերաբերում, որքան՝ այսօրվա քաղաքականությանը։ Մյուս կողմից՝ շատ վաղուց քաղաքական ուղերձ են պարունակում ոչ միայն գրված ու ասված, այլ նաև՝ չգրված ու չասված տեքստերը։

Եթե Պուտինը շնորհավորեր Նիկոլ Փաշինյանին ստանդարտ մի տեքստով, ավելի շատ քողարկելու էր հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը՝ «դարավոր բարեկամություն», «եղբայրություն» ձևակերպումներով մշուշելով իրականությունը, որը դուրս է պատմական կարծրատիպերից։

Ընդ որում, խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված ընտրությունների առթիվ Փաշինյանը շնորհավորական ուղերձ չի ստացել ոչ միայն Պուտինից, այլ նաև՝ եվրասիական «ակումբի» որևէ ղեկավարից։ Այս փաստն ավելի ուշագրավ է, որովհետև ցույց է տալիս հեղափոխական Հայաստանի ու եվրասիական ավտորիտարիզմի քաղաքակրթական խզումը։

Շատ կարևոր է, որ մենք չտրվենք դավադրական տեսություններին ու պրագմատիզմի տեսանկյունից հասկանանք, թե ինչու են լռում Պուտինն ու մյուսները, որովհետև ցանկացած վիճակ նոր ստատուս-քվո է, որը ծնում է ռիսկեր, բայց նաև՝ հնարավորություններ, որոնք կարող են Հայաստանի զարգացման նոր պատուհաններ ստեղծել։

Հայաստանյան կայքերից մեկը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ներկայացրել էր, որ քննարկումներ և արդեն վերլուծություններ կան նրա մասին, թե ինչու ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել: Դիտարկմանը, թե ինքը ինչպես կմեկնաբանի փաստը՝ ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանել է․ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»:

Սա այն բացառիկ դեպքերից է, որ միանշանակ համաձայն ենք Զախարովայի մեկնաբանությանը, որովհետև մեր պետական ու քաղաքական միտքը պետք է ձերբազատենք էմոցիանալ բաղադրիչից, առավել ևս, երբ Պուտինի շնորհավորանքի հետքերով գնալու պարագայում՝ կարող ենք նմանվել ոչ թե սեր ակնկալող արժանապատիվ կնոջ, այլ անկողին ուզող մարմնավաճառի։

Պուտինի ու նրա ընկերների մոտիվացիան շատ հստակ է՝ նրանք չեն կարող ողջունել հայկական հեղափոխության հաղթանակը, իսկ դեկտեմբերի 9-ի ընտրությունները հենց դրա մասին էին։

Հայկական հեղափոխությունը բանտ է  տարել եվրասիական Հայաստանի նախկին դեսպոտ նախագահին, իսկ եվրասիական «ակումբում» գոյություն ունի նախագահների համերաշխության չգրված օրենք։ Ընդ որում, որքան դեսպոտ ու արյունոտ է նախկին նախագահը, այնքան ավելի պաշտպանված ու անձեռնմխելի է։

Հիմա մենք ուզում ենք, որ Պուտինն ու մյուսները շնորհավորեն Փաշինյանին, որն իրենց ցույց է տալիս կառափնարանի հեռանկարը։ Նման բան չի կարող լինել, իսկ մենք պետք է սովորենք ոչ միայն Պուտինի ներկայությամբ քաղաքականություն ստեղծել, այլ նաև նրա բացակայությունը համարենք պատմական շանս։ Եթե դեսպոտիզմի քայլող խորհրդանիշից շնորհավորական ուղերձ չենք ստացել, ապա հեղափոխությունը մեզ հանել է քաղաքակրթական ափ, որտեղ ոչ թե խուճապի մատնվել է պետք, այլ կոմֆորտ ստեղծել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում