Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է օգտագործել վենեսուեալական Petro կրիպտոարժույթը՝ Ամերիկայն ժողովուրդների բոլիվարիանյան դաշինքում (ԱԺԲԴ) փոխադարձ հաշվարկների համար: Այս մասին նա հայտնել է ուրբաթ Հավանայում կայացած գագաթնաժողովի ժակմանակ` նվիրված ինտեգրացիոն միության 14-ամյակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ անհրաժեշտ է միություն՝ տնտեսական տեսանկյունից ազատագրվելու համար, որպեսզի միասին ընթանանք համատեղ զարգացման ուղով: ԱԺԲԴ-ին առաջարկում եմ դրամային քաղաքականության ոլորտում Petro կրիպտոարժույթի շուրջ կենտրոնանալ՝ տնտեսական ազատագրության համար»,-հայտարարել է նա:
Հոկտեմբերի 1-ին Մադուրոն հայտարարել է ազգային Petro կրիպտոարժույթի թողարկման մասին, որը որպես վճարման միջոց կօգտագործվի միջազգային առևտրում:






































