Apple ընկերությունը հնարավոր է մինչև աշուն թողարկի երկու սմարթֆոն՝ iPhone5 և ավելի էժան iPhone4S տարբերակը: Ինչպես նշում է Deutsche Bank-ի փորձագետ Քրիս Ուիթմորը՝ ներդրողներին ուղղված գրության մեջ, երկրորդ սարքը նախատեսված է լինելու զարգացող երկրների համար, որտեղ, ի տարբերություն ԱՄՆ-ի, հեռախոսները սովորաբար չեն սուբսիդավորվում օպերատորների կողմից:
Ինչպես նշում է BGR կայքը, սարքը վաճառքի կհանվի աշնանն առանց որևէ օպերատորի հետ պարտադիր պայմանագիր կնքելու անհրաժեշտության և կարժենա 349 դոլար: Սա Apple ընկերությանը թույլ կտա գրավել շուկայի ավելի էժան սեգմենտը և մոտ 1.5 մլրդ պոտենցիալ հաճախորդներ ձեռք բերել:
Ուիթմորը նշել է, որ երբ Nokia-ն և RIM-ը (BlackBerry ապրանքանիշ) կորցնում են դիրքերը, ճիշտ ժամանակն է Apple-ի համար ավելացնել շուկայում իր մասնաբաժինը:
Փորձագետը չի նշել սարքի տեխնիկական չափանիշների մասին: