Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները կապ են տեսել դաժան տեսախաղերի և այլոց տառապանքների հանդեպ անտարբերության միջև: Ուսումնասիրությունը հրատարակվել է Visual Cognition ամսագրում:
Ուսումնասիրությանը մասնակցել են 18-19 տարեկան 85 աղջիկներ և տղաներ: Մի խմբում գիտնականներ առանձնացրել են շաբաթական նվազագույնը հինգ ժամ բռնության տեսարաններով տեսախաղերով զբաղվողներին: Մյուս խումբը ընդհանրապես տեսախաղեր չի խաղացել:

Երկու խմբերին էլ ցուցադրվել են չեզոք տեսարաններով և բռնության տեսարաններով 90 աստիճանի շրջված պատկերներ, մասնակիցները պետք է ասեին, թե որ ուղղությամբ է պետք շրջել պատկերը, որպեսզի այն ուղղվի։
Չեզոք տեսարանների դեպքում երկու խմբի մասնակիցներն էլ ճիշտ են գուշակել ուղղությունը, իսկ դաժան տեսարանների դեպքում տեսախաղեր խաղացածները ավելի հանգիստ և անվրեպ են գուշակել ուղղությունը, քան մյուս խմբի անդամները որոնք հուզականորեն են արձագանքել և սխալվել են։










































