Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մակկարտնիի՝ 10 մլն ֆունտ (12,6 մլն դոլար) արժողությամբ լոնդոնյան տան կողոպուտը: Այդ հանցագործությունը, ինչպես դեկտեմբերի 14-ին հայտնել Է The Daily Mail թերթը, կատարվել Է Freshen Up համաշխարհային համերգային շրջագայության բրիտանական փուլի շրջանակում Լիվերպուլում նրա համերգից մի քանի օր առաջ:
Համերգային շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին Կանադայում Մակկարտնիի չորս ելույթներով: Սքոթլենդ-Յարդում հաստատել են, որ կողոպուտի և կոտրանքի հետքերի վերաբերյալ կանչն ստանալուց հետո ոստիկանության սպաները մի քանի ավտոմեքենայով ժամանել են մայրաքաղաքի Սենտ-Ջոնս-Վուդ շրջան: Գողացվածի մասին չի հաղորդվում:

Մակկարտնիի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել Է հայտնել, թե նա և իր տիկինը՝ Նենսի Շեւելը, արդյոք տանն են եղել կողոպտման պահին:
Լոնդոնի ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալություններ դեռևս չեն կատարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































