Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի պատվին այդ երկրի ԱԳՆ-ում հրաժեշտի միջոցառում է կազմակերպվել

Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին:

ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas Riecken), Արևելյան Եվրոպայի, Հվ. Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության վարչության պետ Կատարինա Վիզերը, արարողակարգի ղեկավար Էննո Դրոֆենիկը (Enno Drofenik), Ավստրիայում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպաններ, այլ հյուրեր:

ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը դեսպան Կիրակոսյանին ողջունելուց և նրա կենսագրական տվյալները հակիրճ ներկայացնելուց հետո անդրադարձել է վերջին շրջանում հայ-ավստրիական հարաբերություններին, գնահատելով այն որպես դինամիկ զարգացող: Նա անդրադարձել է դեսպան Կիրակոսյանի պաշտոնավարության շրջանում երկկողմ բնագավառում արձանագրած մի շարք ձեռքբերումներին՝ համոզմունք հայտնելով, որ մի շարք նախագծեր դեռևս շարունակելի են և կարժանանան Ավստրիայի արտաքին գերատեսչության աջակցությանը: Նա Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարության անունից հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր հաջորդ պաշտոնավարության ընթացքում և համոզմունք հայտնել, որ Վիեննան մնալու է պարոն Կիրակոսյանի նախընտրած վայրերից մեկը:

Երախտագիտություն հայտնելով Ավստրիայի կառավարությանը Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարությանն իր պաշտոնավարության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ ՀՀ դեսպանը շեշտել է, որ Ավստրիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և նորագույն շրջանում հայ ժողովուրդը մշտապես զգացել է ավստրիացի ժողովրդի աջակցությունը, սկսած 1988 թվականից, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավստրիական կառավարությունը և բարեսիրական կազմակերպությունները մի շարք մարդասիրական նախագծեր իրականացրին և շարունակում են իրականացնել տուժած քաղաքներում, վերջացրած ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության սերտացման հարցերում ունեցած գործուն աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում