Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

«Նախատեսվում է Հայաստանում ստեղծել ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն»

2013 թվականի հիմնական աշխատանքները վերաբերել են Առողջապահության համակարգի՝ 2013-2020 թվականների զարգացման հայեցակարգի մշակմանը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Այս տարի աշխատելու ենք բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ և պայքարելու ենք ստվերի, կոռուպցիայի դեմ: Երրորդ կարևոր ուղղությունը լինելու է առողջ ապրելակերպի ռազմավարության փաստաթուղթը կյանքի կոչելը: Բացի այդ, զեկույց ենք պատրաստել ծխելու դեմ պայքարի և դրա հետևանքների մասին: Ինչ վերաբերում է անցած տարի ստեղծված հիգիենիկ համաճարակային տեսչությանը, ապա այն վերահսկելու է բուժօգնության որակը, դեղորայքի շրջանառությունն ու բժշկական գովազդը»,- ասաց նախարարը:

Դերենիկ Դումանյանի խոսքով՝ համակարգում օպտիմիզացիայի է ենթարկվել տուբերկուլյոզային ծառայությունը:

«Որոշ միջոցառումներից հետո մենք կունենանք բավական որակյալ տուբերկուլյոզային համակարգ: Որոշակի առաջընթաց ունենք նաև պալիատիվ բժշկության ոլորտում. օնկոլոգիական կենտրոնում գործող այս բաժանմունքը բավական լավ է աշխատում: Մոր և մանկան առողջության պահպանման տեսանկյունից մանկական մահացության գծով 2013-ին գրանցվել են վերջին տարիների ամենաբարվոք ցուցանիշները: Այսուհետ այս ոլորտը լինելու է առողջապահական համակարգի առաջնահերթություններից մեկը: Անցած տարվա ընթացքում իրականացվել է նորածնային սկրինգ, ինչի արդյունքում բավական թվով հիվանդ երեխաների ենք հայտնաբերել»,- ասաց նա:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների ընթացքում իրենք տնտեսել են 1 մլն 650 հազար դոլարին համարժեք դրամ:

«Այս գումարներով կառուցելու ենք ևս 6 ամբուլատորիաներ, 3-ը՝ Տավուշում, Ճամբարակի հիվանդանոցը, վերանորոգելու ենք 10 մեքենաներ՝ դրանք տրամադրելով սահմանային ամբուլատորիաներին: Նախատեսվածից 820 մլն ավելի դրամ ուղղվել է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնությանը:

Անցած տարվա մյուս կարևոր ձեռքբերումը եղել է հայրենական դեղարտադրողներին ցուցաբերվող օգնությունը: Կառավարությունն առաջին ագամ առողջապահության նախարարությանը թույլ տվեց դեղարտադրողից ուղիղ բանակցությունների միջոցով դեղորայք գնել: Դանիական մի ընկերությունից այդ ճանապարհով գնեցինք ինսուլին: Այժմ 10 մլ տարողությամբ սրվակը կարժենա 3 դոլար՝ նախկին 12 դոլարի դիմաց: Հավաստիացնում եմ, որ ինսուլինի կարիք ունեցող անձինք ապահովված են 100 տոկոսով: Սրա արդյունքում մենք զգալի տնտեսում կունենանք: Պայմանավորվածություններ ունենք նաև հոգեմետ դեղարտադրողների հետ: Հոգեմետ դեղորայքը ևս կտրամադրվի անվճար»,- ասաց նա:

Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ 2013-ին իրենց հաջողվել է զգալիորեն կրճատել ստվերը: «2013 թվականի 10 ամիսների կտրվածքով վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 32.1 տոկոսով: Համավճարով ստացված եկամուտները կազմել են 1.265 մլն դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 47.9 տոկոսով:

«Բացի այդ, այս տարի աշխատանքի ենք տեղավորել 57 սիրիահայ բժիշկների, որնցից մի քանիսը համաձայնել են աշխատանքի անցնել մարզերում: Նաև հայտ ենք ներկայացրել՝ անդամակցելու Առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային խորհրդին»,- տեղեկացրեց նախարարը:

Դերենիկ Դումանյանի խոսքով՝ 2014-ին գերակա են հետևյալ խնդիրները՝ կոռուպցիայի դեմ պայքար, առողջապահական համակարգի որակի բարելավում, մարզերի բուժհաստատությունների կառուցում և վերանորոգում, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների՝ սիրտ-անոթային, օնկոլոգիական և շաքարային դիաբետի, սկրինինգային ծրագրեր: Նախատեսվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն ստեղծել:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում