Friday, 26 06 2026
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Արմեն Աշոտյանը հաջողություն է մաղթել նոր ԱԺ-ին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաջողություն է մաղթել բոլոր այն մարդկանց, ովքեր նոր ԱԺ-ում պատասխանատու են լինելու միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահերի առաջխաղացման համար:

«2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար:

Առանձնակի ակտիվությամբ աշխատել եմ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի ուղղությամբ: Ուժերիս չափով նպաստել եմ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական առաջխաղացմանը:

Հանդիսանալով Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ իմ նախաձեռնությամբ ներկայացվել և Արևելյան գործընկերության այս կարևորագույն հարթակում ընդունվել են հրատապ բանաձևեր «Մահացու ինքնավար զենքի» կիրառման կանոնակարգման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ եվրոպական երկրներում վավերացման վերաբերյալ:

Իմ և գործընկերներիս ջանքերով չեզոքացվել են տասնյակ հակահայկական նախաձեռնություններ և ձևակերպումներ: Այս ընթացքում Եվրանեսթ խորհրդարանական համաժողովում չի ընդունվել գեթ մեկ փաստաթուղթ, որը կվնասեր Հայաստանի և Արցախի շահերին:

Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կարողացել ենք լրջագույն ձեռքբերումներ արձանագրել նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում՝ հանձնաժողովի եզրափակիչ հայտարարություններում հայանպաստ ձևակերպումների խթանումից սկսած մինչև անցում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով նախատեսված ավելի բարձր՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ձևաչափի: Սա մեծ ձեռքբերում է խորհրդարանական դիվանագիտության համար ու արդյունավետ հարթակ հետագա գործունեության համար:

Հանձնաժողովի աշխատանքներում առանձնահատուկ նշանակություն են ունեցել համատեղ աշխատանքները ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և ՌԴ ԴԺ Պետական Դումայի գործընկեր կոմիտեի հետ, որոնք մեծապես նպաստել են հայ-ռուսական քաղաքական և միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել շուրջ 50 գործընկեր երկրների խորհրդարանականների, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ:

Այս ընթացքում պաշտոնավարման առանձնակի ձեռքբերումների շարքում պետք է առանձնացնեմ նաև Վերլուծական խորհրդի հիմնադրումը, որը դարձավ արդյունավետ հարթակ ոլորտի փորձագետների համախմբման, օրենսդիր մարմնի հետ փորձագիտական հանրույթի համագործակցության համար:

Ամփոփելով, սակայն չթվելով հանձնաժողովում հաջողության պատմությունների ամբողջական շարքը՝ համատեղ աշխատանքի ու համագործակցության, ինչպես նաև պետական շահում միասնականության դրսևորման համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ Նախագահին, ԱԺ պատգամավորներին, հանձնաժողովի և պատվիրակությունների անդամներին, ՀՀ դիվանագետներին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին, միջխորհրդարանական կազմակերպությունների գործընկերներին, փորձագիտական համայնքին, լրագրողներին ու ԱԺ և, անշուշտ, մեր հանձնաժողովի աշխատակազմին:

Շնորհակալ եմ բոլորիդ համագործակցության, պատրաստակամության ու նվիրումի համար:

Հաջողություն եմ մաղթում բոլոր այն մարդկանց, որոնք նոր ԱԺ-ում պատասխանատու են լինելու միջազգային ասպարեզում մեր պետական շահերի առաջխաղացման համար:

Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել Հայրենիքիդ և ժողովրդիդ, և այդ ծառայությունը ինձ համար շարունակական առաքելություն է, ոչ թե աշխատանք:

Շնորհակալություն վստահության համար և մինչ նոր հանդիպումներ», – գրել է Աշոտյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում