Google-ը սկսել է նոր նախաձեռնության շրջանակում համագործակցել հայտնի Lego կոնստրուկտորների արտադրողի հետ:
Այժմ հնարավոր է Lego-ով ցանկացած բան կառուցել հենց դիտարկիչի պատուհանում: Այնուհետև պատրաստված կոնստրուկցիան կարելի է հրապարակել:
Դրա համար պետք է գրանցվել Build with Chrome հավելվածում Google+ սոցցանցի օգտահաշվի միջոցով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Առաջին անգամ փորձնական նախագիծը դեռևս 2012-ին ներկայացվել էր Ավստրալիայում Chrome-ի օգտատերերին, սակայն արդեն տարածվել այլ երկրներում:










































