Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանի համար, դատելով, հունվարի 20-ին ներկայացրած եկամուտների հայտարարագրից, 2013-ը բավական բարենպաստ տարի է եղել:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Բավական է նշել, որ անցող տարվա ընթացքում նա 18մլն դրամի նվիրատվություն է ստացել, 90 000 դոլարի փոխառություն է ձեռք բերել և շուրջ 7մլն դրամի տարեկան աշխատավարձ:
Արդյունքում՝ Արևիկ Պետրոսյանի տարեկան եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են ավելի քան 17մլն դրամով:
Հիշեցնենք, Արևիկ Պետրոսյանը ՍԴ անդամ է նշանակվել 2010թ. դեկտեմբերի 8-ին և այդ պաշտոնում նրա ներկայացրած ամենամյա հայտարարագրերից պարզ է դառնում, որ նրա եկամուտները տարեցտարի աճել են:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում
Լուսանկարը՝ Photolure-ի








































