Նիկարագուայի Ազգային ասամբլեան երեքշաբթի վերջնականապես հավանության է արժանացրել երկրի Սահմանադրությունում դեռ դեկտեմբերին ընդունված փոփոխությունները, համաձայն որոնց՝ հանվում են երկրի նախագահի վերընտրման սահմանափակումները: Այս մասին հայտնում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
Օրինագծին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 25-ը: Այսպիսով՝ գործող նախագահ Դանիել Օրտեգան կարող է իր թեկնածությունն առաջադրել 2016թ. ընտրություններում:
Օրտեգան երկիրը ղեկավարում է 3-րդ անգամ՝ 2012թ. հունվարից: