Sunday, 07 06 2026
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան

Բացահայտվել է խոշոր չափերի զեղծարարություն

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է Մ.Թումասյանի կողմից բանկային քարտերի և հաշվեհամարների հետ կապված տարատեսակ զեղծարարությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Մ.Թումասյանը 2008 թվականի սեպտեմբերի սկզբներին գտնվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված՝ «Loader» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ «Citibank» բանկի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները՝ բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու և «Citibank» -ի ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար:

Նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տևական ժամանակ՝ 2008 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսը գործել են տարբեր պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Մեքսիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով և «Citibank»-ի և «7-11» ցանցի խանութների բանկոմատներից Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում 2008 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կանխիկ փողի տեսքով գողացել են առնվազն 134,178,839 ՀՀ դրամին համարժեք 436,500 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար։

Մ.Թումասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 203 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 190 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-325 հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում