Android-ը շարունակում է մնալ ամենամեծ ժողովրդականությունը վայելող բջջային օպերացիոն հարթակը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
2013-ի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ այս ՕՀ-ի մասնաբաժինը շուկայում կազմել է 69.5 տոկոս՝ ընդդեմ Apple iOS-ի 23.7 տոկոս մասնաբաժնի: Նման տվյալներ է ներկայացնում Kantar վերլուծական ընկերությունը:
Ինչ վերաբերում է Windows Phone-ին, նրա շուկայական մասնաբաժինը տարեկան կտրվածքով նույնպես ավելացել է: Եվրոպայում այն աճել է՝ 5.6 տոկոսից հասնելով 10.3 տոկոսի: Մնացած շուկաները նույնպես բարենպաստ են եղել՝ բացի ԱՄՆ-ից, Չինաստանից և Հարավային Ամերիկայից, որտեղ WP-ի մասնաբաժինը կազմել է 4.9 տոկոս (-1.9 տոկոս):








































