Thursday, 25 06 2026
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան

Մտահոգ խմբերի «փորացավը» հերթական ցուցանիշներից հետո կդարմանվի

2018-ի հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում, 2017-ի համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.0%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ 2018թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը պայմանավորվել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճով: Թերևս միակ ոլորտը, որում գրանցվել է արտադրանքի ծավալների նվազում, ընդ որում բավականին բարձր տեմպերով, գյուղատնտեսությունն է, որտեղ համախառն արտադրանքի ծավալը էապես նվազել է: Այլապես այսօր Հայաստանի տնտեսությունը հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում կունենար տնտեսական ակտիվության անհամեմատ ավելի բարձր ցուցանիշ։

Ահավասիկ. 10 ամիսների կտրվածքով բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է գրեթե 20%-ով (բացարձակ թվերով 1,426.759 մլրդ ՀՀ դրամ 2017-ի 1,182․167-ի դիմաց): Ընդ որում՝ այնպես չի, որ միայն հունվար-հոկտեմբեր միջակայքում է աճ արձանագրվել: 2017թ. հոկտեմբեր ամսվա համեմատությամբ 2018-ի հոկտեմբերին ծառայությունների ծավալն աճել է 16.6%-ով: Առևտրի շրջանառության առումով 2018-ի հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում գրանցվել է գրեթե 10%-անոց աճ: Բացարձակ թվերով արտահայտած, այս տարի վերոնշյալ ժամանակամիջոցում առևտրի շրջանառությունը կազմել է 2 308 797.7 մլն դրամ ընթացիկ գներով, 2017թ. նույն ժամանակամիջոցում՝ 2 030 433.0 մլն դրամ ընթացիկ գներով: Նույն սկզբունքով 2018թ. հոկտեմբերին առևտրի շրջանառությունը կազմել է 258 786.3 մլն դրամ ընթացիկ գներով, մինչդեռ 2017թ, հոկտեմբերին՝ 234 781.0 մլն դրամ ընթացիկ գներով: Մի քիչ այլ պատկեր է շինարարության ոլորտում: 2018թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 288 754.3 մլն դրամի շինարարություն ընթացիկ գներով: 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 274 811.4 մլն դրամի: 2018թ. հոկտեմբերին, ի տարբերություն 2017-ի հոկտեմբերի՝ շուրջ 1.5 մլրդ դրամի պակաս շինարարություն է իրականացվել, բայց բազմիցս պարզաբանվել է, որ անցած տարվա շինարարության աճը պայմանավորված է եղել ընդամենը Ամուլսարի շինարարությամբ: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները ընթացիկ գներով կազմել են 1 408 750.8 մլն դրամ: Սա 4.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշը, որ կազմում էր 1 338 330.6 մլն դրամ: Մինչդեռ 2018-ի հոկտեմբերի ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշին ավելի քան 8%-ով:

Այս տարվա հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցում է նախորդ հոկտեմբերին 3.0%-ով: Ընդհանրապես, տարվա գրեթե բոլոր ամիսներին է ՏԱՑ-ի գերազանցող ցուցանիշ արձանագրվել: Մասնավորապես, հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ն աճել է 11.6%-ով: Փետրվարին՝ 8.8%-ով, մարտին՝ 10.9%-ով, ապրիլին՝ 7.1%-ով, մայիսին՝ 5.5%-ով, հունիսին՝ 9.8%-ով, հուլիսին՝ 11.1%-ով, օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի էական անկում, երբ աճը եղել է գրեթե զրոյական՝ 0.5%, սեպտեմբերին ունեցել ենք փաստացի 0.2%-անոց անկում: Հոկտեմբերին արդեն աճի կորը սկսել է բարձրանալ և, փաստորեն, սեպտեմբերի համեմատությամբ 3.2%-անոց աճ է արձանագրվել: Ի վերջո, տնտեսությունը օրգանիզմ է, որ պայմանավորված իրավիճակներով իր որոշակի դրսևորումներն է ունենում: Եվ վերջին ամիսների ՏԱՑ-ի աճի որոշակի նվազումը և սեպտեմբերի զրոյական անկումը խիստ անբավարար են տնտեսությունում անկումային զարգացումների արձանագրման համար, ինչը հիմա փորձում են անել որոշակի շրջանակներ: Չմոռանանք, որ 2017թ. հուլիսից հետո, օգոստոսին, ինչպես և այս տարի, ՏԱՑ-ն ավելի քան 4.3%-անոց անկում արձանագրեց, սեպտեմբերին այն նվազեց ևս մեկ տոկոսով, որից հետո սկսեց վերելքը: Այնպես որ, այս տարվա ցուցանիշների պարագայում ևս ոչինչ անհանգստացնող չկա, հատկապես, որ ինչքան էլ փորձենք անտեսել, անցած ամիսների քաղաքական զարգացումները միանշանակ բացասական ազդակներ ունեցել են տնտեսության վրա, սակայն դեկտեմբերյան ընտրություններից հետո շատ արագ կայունացման փուլ են մտնելու: Այնպես որ, վերջին մեկ-երկու ամիսների որոշ «խիստ մտահոգ» խմբերի «անհանգստությունը» ՏԱՑ-ի անկման վերաբերյալ շարքային շահարկումներ են, որ հերթական ցուցանիշներով արագ կդարմանվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում