Thursday, 18 06 2026
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան

Ճանապարհային ոստիկանությունը չի կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը․ քաղաքացին դիմել է դատախազություն

«Առաջին լրատվական»-ի խմբագրություն դիմած քաղաքացի Սևակ Մարաբյանն ահազանգում է, որ Հայաստանում դատական ակտերը չեն կատարվում, դատարանի վճիռը պետական մարմինների, մասնավորապես, ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից անտեսվում ու արհամարհվում է։ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտ գտնվող խաչմերուկում վթար է տեղի ունեցել։ Իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենաները։ Վթարի առաջացումը պայմանավորված է եղել խաչմերուկում երթևեկության կարգը, այն է՝ խաչմերուկի անցման հաջորդականությունը ճանապարհային նշանների տեղադրությամբ միանշանակ կերպով սահմանված չլինելու հանգամանքով: Մասնավորապես, խաչմերուկում հատվող փողոցները ոչ բոլոր կողմերից են կահավորված եղել առավելության ճանապարհային նշաններով: Այդ հանգամանքները, ինչպես նաև վթարի մասնակից վարորդների անմեղությունը հաստատվել է ինչպես փորձագետի եզրակացությամբ, այնպես էլ դատական ակտով: Տվյալ դեպքում տրանսպորտային միջոցներին պատճառված վնասը ենթակա է հատուցման, այն պետք է հատուցի ճանապարհային նշաններ տեղադրելու պարտականություն կրող ճանապարհային ոստիկանությունը՝ արտաբյուջետային հաշվից: Եվ ըստ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ բավարարվել է Սևակ Մարաբյանի կողմից ներկայացված հայցը և ճանապարհային ոստիկանությունից բռնագանձվել է 1 մլն 772 հազար 500 դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում։

Սևակ Մարաբյանը, անցնելով դատական համակարգի բոլոր փուլերով, իր ձեռքի տակ ունենալով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, մինչ այսօր չի կարողանում ճանապարհային ոստիկանությունից ստանալ իրեն պատճառված վնասի փոխհատուցումը։ Մեզ հետ զրույցում քաղաքացին տեղեկացրեց, որ դիմել է տարբեր կառույցների, նամակ է ուղարկել ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, դիմել է ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին, սակայն մինչ այսօր ոչ մի արդյունք։ Իսկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացրել են, որ արգելանք են դրված ճանապարհային ոստիկանության ՀՀ առևտրային բանկերում ունեցած հաշիվների վրա, սակայն դրամական միջոցներ չի հայտնաբերվել, իսկ պետական մարմնի գանձապետական հաշիվների և գույքի վրա արգելանք չեն կարող դնել: Բացի դրանից՝ քաղաքացուն պատասխանել են, որ ճանապարհային ոստիկանությունը գումար չունի վճարելու համար։

Ստացվում է՝ ճանապարհային ոստիկանության անգործության պատճառով քաղաքացուն հասցվել է վնաս, որի փոխհատուցման վերաբերյալ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ և որը չի կատարվում պետական մարմինների կողմից։ Իսկ ինչպես հայտնի է, դատական ակտերը պարտադիր են բոլորի համար և ենթակա են պարտադիր կատարման։

Քանի որ դատական ակտը պաշտոնատար անձանց կողմից չկատարելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, քաղաքացի Սևակ Մարաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և պահանջել է հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում