Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը կարծում է, որ բոլորն ընդունել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հանրությունը այն համարում է լեգիտիմ, ու անիմաստ է ՀՀԿ-ի կողմից դրանք վիճարկելը: «Եթե որևէ մեկը դիմի ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, ուղղակի ժամանակի ձգում է լինելու՝ ԱԺ առաջին նիստի և մանդատը հանձնելու օրը պարզապես տեխնիկապես մի քիչ կհետաձգվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Մեր զրուցակցի կարծիքով՝ խորհրդարան չանցած բոլոր կուսակցությունները իրենց պետք է հարց տան՝ ի՞նչ եմ արել ես ոչ այնպես, որը թույլ չտվեց ինձ հաղթահարել անցողիկ շեմը:
«Ռեբրենդինգը չպետք է դառնա տեխնիկական անվանում փոխելը: Կուսակցությունը մեկ մարդ չէ. կուսակցությունը կարող է խոսել ոչ թե ամբողջ ժողովրդի, այլ դրա մի մասի՝ իր համակիրների անունից»,- նկատեց Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Սասնա ծռերը» մեկ սեգմենտի համար էին պայքարում, և ձայները բաժանվեցին ըստ այդմ. «Ցավոք սրտի, նորից թիրախավորվեցին անհատները, ոչ թե արժեքները»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































