Միջազգային վարկանիշային Standard & Poors գործակալությունը հայտնել է Ուկրաինայի երկարաժամկետ վարկային վարկանիշն արտարժույթով «В-»-ից «ССС» մակարդակ իջեցնելու, իսկ կարճաժամկետ վարկանիշը «В» մակարդակից «С» իջեցնելու մասին՝ ասվում է գործակալության հաղորդագրությունում: Երկու վարկանիշների կանխատեսումները «բացասական» են: Այս մասին հայտնում է RBK-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայում Ուկրաինան ունի ներքին խնդիրներ, թուլացած քաղաքական կառուցվածք, ինչը կարող է ազդել նշված ժամկետում պարտքերի վճարման կառավարության հնարավորությունների վրա:
«Բացասական» կանխատեսումն արտացոլում է իրավիճակի հնարավոր վատթարացումը:
Բացի այդ, S&P-ն կասկած է հայտնել, որ Ուկրաինան կստանա Ռուսաստանի ֆինանսական օգնության փաթեթը կառավարության փոփոխման դեպքում:








































