ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը կոչ է արել շարունակել քաղաքական երկխոսությունն ուկրաինական իշխանությունների և ընդդիմության միջև: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ես կոչ եմ անում բոլորին հրաժարվել բռնությունից ու քայլերից, որոնք կարող են տանել դիմակայության սրման և երկիրը ներքաշել խորը ճգնաժամի մեջ»,- հայտարարել է նա:
Բուրկհալտերը խնդրանքով դիմել է բոլոր կողմերին՝ հակված մնալ քաղաքական երկխոսությունում փոխզիջում գտնելուն:
Նա ողջունել է ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ վերջերս ընդունված օրենսդրական ուղղումների չեղյալ հայտարարումը: Բուրկհալտերը նշել է, որ հակամարտության կարգավորմանն աջակցելու ԵԱՀԿ առաջարկներն ուժի մեջ են մնում:










































