«Այս տարի նշում ենք Ցեղասպանության կանխարգելման և պատժելու կոնվենցիայի 70-ամյակը: Մեր կյանքում եղած բուռն զարգացումները կարծես թե ստվերեցին այդ կարևորագույն օրը»,- նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը 2 անգամ հանդես է եկել ՄԱԿ-ում շատ կարևոր նախաձեռնություններով. «Կոնվենցիայի 50-ամյակին Հայաստանը առաջարկել է հատուկ նստաշրջան անցկացնել ՄԱԿ-ում և ընդունել հատուկ որոշում այդ կոնվենցիայի որոշ մեխանիզմների ուժեղացման վերաբերյալ: Իսկ 2015 թվականին Հայաստանը առաջարկել է նաև, որ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվի աշխարհում բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր»:
Լարիսա Ալավերդյանը հույս հայտնեց, որ նոր իշխանությունները նոր թափ կտան այնպիսի հարցերի, ինչպիսին է, օրինակ, այդ ցեղասպանական գործողություններից (1988-1994թթ.) տուժածներին կարգավիճակ տալը. «Ի դեպ, ասեմ՝ այդքան շատ չեն պաշտոնապես հաստատվածները, և պետության համար ֆինանսապես այդքան դժվար չի լինի այդ հարցին վերջապես լուծում տալը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































