Էնրիկե Իգլեսիասը հանրությանը ներկայացրել է իր El Perdedor տեսահոլովակը: Էնրիկեի հետ միասին երգը կատարում է մեքսիկացի երաժիշտ Մարկո Անտոնիո Սոլիսը:
Երգչի երկրպագուները գոհ են, քանի որ Իգլեսիասը չի հեռացել իր համար սովորական դարձած ոճից:
Այս անգամ արտիստը հերոսուհու հետ հանդիպում է իր ելույթներից մեկի ժամանակ: Աղջիկն իր երկրպագուի հետ ռեստորան է գալիս, նստում է առաջին շարքում և պատրաստվում է հաճելի ժամանակ անցկացնել, սակայն բեմ է դուրս գալիս Էնրիկեն, ում հետ աղջկան կրքով և դրամատիզմով լի հիշողություններ են կապում:
Ռեժիսորը զույգի անցյալը չի ցուցադրում, սակայն նրանց դիմախաղից երևում է, որ նրանք շատ գեղեցիկ և զգացմունքային սիրավեպ են ունեցել:









































