Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սերժ Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյան. ոմանք հեշտությամբ փոխում են «գլխարկները»

Երբ բոլորը հիացած են անցկացված ընտրությունների որակով ու արդյունքներով, պարտավոր ենք հանդես գալ սթափեցնող վերլուծականներով։ Իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ իդեալական չէ՝ ինչպես ներկայացնում են հեղափոխության թիմի անդամները։

Ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել երկու հարթության վրա՝ ընթացակարգային ու քաղաքական։ Ընթացակարգային առումով հեղափոխությունն անշուշտ մեծ առաջընթաց է գրանցել, որովհետև դեկտեմբերի 9-ի քվեարկությունը մոտ է եղել եվրոպական չափանիշներին, չեն եղել ընտրակեղծարարության փաստեր, ինչը, հուրախություն մեզ, գրեթե միաբերան փաստում են նաև միջազգային դիտորդները՝ արևմտյան ու ռուսական։ Ի դեպ, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի գրեթե բոլոր անկյուններից, ոչ թե նրա քաղաքականության աջակցության, այլ հենց ընտրությունների ընթացակարգային պատշաճ որակի գնահատումն է։ Համաշխարհային հանրությունն անթաքույց հույս ունի, որ Հայաստանում արմատախիլ է արվում ընտրությունների կեղծման արատավոր համակարգը։

Նույն հիացական շեշտադրումներով չենք կարող խոսել ընտրությունների բովանդակային կամ քաղաքական բաղադրիչի մասին։ Երբ խորհրդարանում ԸՕ բարեփոխումները տապալվեցին, ակնհայտ էր, որ էապես սահմանափակվում են քաղաքական ընտրություններ անցկացնելու ինստիտուցիոնալ, իրավական հիմքերը։ Ուսումնասիրեք, թե ովքեր են մանդատ ստացել ռեյտինգային համակարգով, ասվածի մեջ կհամոզվեք ինքներդ։ Իշխանության ճամբարում առաջատարը Սասուն Միքայելյանն է, ընդդիմության ճամբարում՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։ Երկուսն էլ գուցե դրական մարդիկ են, սակայն չեն ասոցացվում քաղաքականության հետ։
Նորանշանակ մարզպետները համատարած ստացել են 15-20 հազար ձայն։ Որևէ մեկը բանական կերպով չի կարող համոզել, որ դա նրանց լավ կամ արդյունավետ գործունեության հանրային գնահատականն է։ Մի քանի ամսվա մեջ մարդիկ չէին կարող վայելել իրնց մարզպետների լավ աշխատանքի պտուղները, մանավանդ, որ նրանցից շատերի նկատմամբ իրենց մարզերում կան դժգոհություններ, որոնց մասին, ի դեպ, լուսաբանված է ԶԼՄ-ներում։

Այստեղ պետք չէ բարդացնել իրավիճակը ու տրվել խորքային վերլուծությունների, որովհետև ակնհայտորեն գործ ունենք երկու պարզունակ վարկածի հետ։ Մարզպետնեը կա՛մ «նստած» են Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա ու, ըստ էության, մսխում են այն, կա՛մ էլ գործ ենք ունեցել վարչական ռեսուրսի, այսպես ասած՝ քաղաքակիրթ կամ լատենտ կիրառման հետ։

Երկրորդ պարագայում խնդիրն ավելի բարդ է ու լուրջ մտորումներ պետք է առաջացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Օրինակ՝ վատ չէր լինի, եթե Փաշինյանն ուսումնասիրեր, թե իր անհայտ «պոպուլյար» մարզպետները հատկապես որ գյուղերում են շատ քվեներ ստացել։ Համոզված ենք՝ կհայտնաբերվի, որ դրանք այն համայնքներն են, որտեղ շարունակում են պաշտոնավարել հանրապետական գյուղապետերը՝ հաստափոր կոպրոմատներով։ Եթե այսօր կոմպրոմատը քվե է ծնում, վաղը կարող է կոռուպցիոն սխեմայի մոտիվ դառնալ։

Ի դեպ, հատկանշական է, որ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից երրորդ արդյունքը արձանագրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ Շիրակի մարզում ստանալով 24000-ից ավելի քվե։ Մեկուկես տարի առաջ այս մարդը Շիրակում ստացել էր գրեթե նունքան քվե՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու կարգախոսով։ Եթե մեր հասարակությունը այսքան թեթև է վերաբերվում ճամբարափոխությանն ու քաղաքական կոմֆորմիզմին, ապա արժեքային առումով հեղափոխությունը քիչ բան է փոխել ու պետք չէ քաղաքական տեսանկյունից մեծ պահանջներ ներկայացնել ավարտված ընտրություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում